close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+1°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սեփական պատմության մութ էջերի հետ չառերեսված Բելգիան. Թուրքիայի ԱԳՆ-ն հիստերիա է բարձրացրել

Տարածաշրջան

22 Հունիսի 2015, 13:19
 Սեփական պատմության մութ էջերի հետ չառերեսված Բելգիան. Թուրքիայի ԱԳՆ-ն հիստերիա է բարձրացրել

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հունիսի 20-ին Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը:

«Բելգիայի վարչապետի՝ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելը չի համապատասխանում պատմական ճշմարտություններին և ոտնահարում է օրենքը»,- ասվում է Թուրքիայի ԱԳ տարածած հայտարարության մեջ: Նաև, որ «սահմանները բոլոր առումներով հատող» այդ հայտարարությունն անընդունելի է և նման քայլը չի կարող արդարացված լինել:

«Սեփական պատմության մութ էջերի հետ չառերեսված Բելգիան որոշ ժամանակ է՝ զգալիորեն ավելացրել է թուրք ինքնության դեմ ուղղված ու պատմության միջոցով թուրքերին մեղադրող հայտարարությունները, որոնց դեմ մենք հետևողականորեն պայքարելու ենք: Փաստ է, որ Բելգիան քաղաքական աղմուկ բարձրացնելու փորձեր է անում թուրքերին սևացնող քաղաքականությամբ, ռասիստականությամբ, օտարների դեմ թշնամանքով և հակաիսլամական վարվեցողությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հավելվում է, որ նման հայտարարությունն անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու Թուրքիայի եւ Բելգիայի միջեւ հարաբերությունների վրա։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica