close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԱՔՈւ-2015. Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սպորտ

18 Հունիսի 2015, 10:22
  ԲԱՔՈւ-2015. Հայաստանը ներկայացնող Մուսա Մուրթազալիևը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում երկրորդ հաղթանակը տարավ  Հայաստանը ներկայացնող` 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը: Ինչպես Բաքվից հաղորդում է Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը,  մեր ըմբիշը 1/8-րդ եզրափակիչում գոտեմարտեց Իսպանիան ներկայացնող` ազգությամբ օս Նասկիդաևի հետ, եւ  կրկին ամեն ինչ վճռվեց վերջին վայրկյաններին. Մուսան իր բացառիկ մարտական ոգու շնորհիվ վաստակեց 2 միավոր և հաղթեց 3-2 հաշվով: Քառորդ եզրափակիչում Մուսան կգոտեմարտի վրացի Սանդրո Ամինաշվիլիի հետ: 

61 կգ քաշային կարգում պարտություն կրեց Վոլոդյա Ֆրանգուլյանը: Աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևին մի դրվագում Վոլոդյան փոխադրեց, սակայն մրցավարները չգնահատեցին հնարքը: Վոլոդյան, ամենայն հավանականությամբ, դեռ կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:

 Մի քանի րոպե հետո էլ կկայանա Լևան Բերիանիձե (Հայաստան) - Հաջիմուրադ Գացալով (Ռուսաստան) գոտեմարտը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica