close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի

Արցախ

11 Հունիսի 2015, 20:16
 Արցախի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը չի փոխվի

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր կառավարության 2015-2017թթ. գործունեության ծրագիրն ԱԺ-ի կողմից վստահության արժանանալուն:

Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արայիկ Հարությունյանը, հղում անելով ԱԺ-ի կողմից  կառավարությանը վստահության քվե տալու մասին հաղորդագրությանը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին և ընտրողներին՝ հավաստիացնելով, որ գործադիրն անելու է հնարավորինս` բոլորի սպասելիքներն արդարացնելու համար: Կառավարության ղեկավարը լրագրողներին հակիրճ ներկայացրել է  ծրագրի հիմնական դրույթները, որոնք ուղղված են Արցախի Հանրապետությունում տնտեսական կայուն աճի տեմպերի ապահովմանը:

«Միայն  տնտեսական  կայուն զարգացման պարագայում է հնարավոր երաշխավորել պետության և հասարակության խնդիրների արդյունավետ լուծումը, ներկա  և ապագա սերունդների բարեկեցությունը»,- նշել է վարչապետը:

Վարչապետը, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման վերաբերյալ հարցին, նշել է. «Անկախ սակագնի հնարավոր բարձրացումից՝ բնակչությունը շարունակելու է վճարումները կատարել նույն սակագնով՝ 25 դրամով՝ ի տարբերություն մեծ ծավալով էլեկտրաէներգիա սպառողների: Անհրաժեշտության դեպքում ռազմավարական նշանակության օբյեկտների համար կվարվի  սուբսիդավորման հատուկ քաղաքականություն»:

Թե որտեղ են բացվելու 2000-ից ավելի աշխատատեղերը հարցին ի պատասխան՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել  հիդրոէներգետիկայի, հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման ու թեթև արդյունաբերության ոլորտներում պլանավորված մի շարք նախագծերի մասին:
 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica