close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աբովյանի ընտրատեղամասերից մեկում խախտում է արձանագրվել

Քաղաքական

7 Հունիսի 2015, 16:35
    Աբովյանի ընտրատեղամասերից մեկում խախտում է արձանագրվել

Yerkir.am-ի թղթակիցը Աբովյանից հաղորդում է, որ քաղաքի 28/15 ընտրատարածքում 16:00- ի դրությամբ 1462 ընտրողներից 452-ը կատարել են իրենց ընտրությունը:

«Ընտրությունը նորմալ հունով է ընթանում, խախտում չունենք: Այս պահի դրությամբ նորմալ է: Բոլոր թեկնածուների վստահված անձինք ներկա են, տեսախցիկ կա, ժամը ութից նկարում է: Բոլորն էլ գոհ են, ընտրություններն էլ նորմալ են անցնում»,- Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ընտրական հանձնաժողովի նախագահ Գարիկ Սուքիասյանը: Անդրադառնալով ընտրախախտումներին` հանձնաժողովի նախագահն ասաց, որ միայն մեկ ընտրող է անձնագրի հետ խնդիրներ ունեցել, որը լուծվել է:

 Նշենք, որ մեր թղթակցի հաղորդմամբ` վերոնշյալ ընտրատեղամասում բոլոր թեկնածուներն էլ ունեցել են վստահված անձինք, բացի Արթուր Հարությունյան-2-ից:

Էդվին Թադևոսյանի վստահված անձը նույնպես ասաց, որ  ընտրատեղամասում միայն մեկ` անձանգրի հետ կապված խախտում է եղել, մնացածը նորմալ է:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica