close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առաջադրվել եմ, որ քաղաքն ազատեմ Առինջի կլանից. Կարապետ Իսրայելյան

Քաղաքական

7 Հունիսի 2015, 15:16
 Առաջադրվել եմ, որ քաղաքն ազատեմ Առինջի կլանից. Կարապետ Իսրայելյան

Ինչպես Աբովյանից հաղորդում է Yerkir.am-ի թղթակիցը,  Աբովյանի նախկին քաղաքապետ, այժմ արդեն քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը, անդրադառնալով ընտրությունների ընթացքին և ընտրազանգվածի  ակտիվությանը, նշել է, որ գոհ է: «Մինչ կեսօր արդեն 5000 հոգի կատարել է իր ընտրությունը»,- նշել է թեկնածուն:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց կրկին առաջադրվել, Իսրայելյանը նշել է , թե ցանկանում է քաղաքն ազատել Առինջի կլանից: «Առինջի կլանը պետք է գնա մեր քաղաքից, այս քաղաքը մերն է», – ասել է նա: Իսրայելյանն ասել է նաև, թե լավ հարաբերություններ ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն նշել է` չի ընդունում, որ ուզում է իր թեկնածուին`Վահագն Գևոգրյանին փաթաթել իրենց վզին:

Քաղաքապետի թեկնածուն ադրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի փեսային` Կարպետ Գուլոյանին, ով Աբովյանի նախկին քաղաքապետն էր: «Այս սիգարետն էլ ձեռքը ընկավ կտանի»,- ասել է Իսրայելյանը` հավելելով, որ Գուլոյանն ամենավատ քաղաքապետն է եղել և յոթ տարի աշխատել է, բայց ոչ մի անգամ նույնիսկ մեկ գիշեր Աբովյանում չի մնացել:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica