close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կնայի հորը, կշարունակի հոր գործը. Արտաշատում հավատում են միակ թեկնածուին

Քաղաքական

7 Հունիսի 2015, 11:32
 Կնայի հորը, կշարունակի հոր գործը. Արտաշատում  հավատում են միակ թեկնածուին

 Այսօր` հունիսի 7- ին, Արտաշատում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ: Միակ թեկնածուն Արգամ Աբրահամյանն է` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին:

 Yerkir.am-ի թղթակիցը Արտաշատից հաղորդում է, որ արտաշատցիների հոսքը դեպի ընտրատեղամասեր մեկնարկել է վաղ առավոոտից` 08:00-ից:

 Թիվ 17 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Ներսիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ 11 ընտրատեղամասերի 20941 ընտրողներից առավոտյան 10:30-ի դրությամբ ընտրության է գնացել շուրջ 2000 ընտրող:

 17/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ վաղ առավոտից ընտրողները մեծ սիրով գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: «Հոր հովանավորությամբ եկեղեցի բացվեց, բոլորս էլ գիտենք»,- նշել է Հովհաննիսյանը: Դիտարկմանը, թե հոր արած գործերի հաշվին Արգամ Աբրահամյանի մասին կարծիք կազմելը ճիշտ չէ, Հովհաննիսյանը պատասխանեց. «Դե ինքն էլ կնայի հորը, կշարունակի հոր գործը: Իր կարգախոսն է. «Ընտրե'ք, համոզվե'ք», մենք համոզված ենք, որ ճիշտ կարգախոս, է և մենք էլ կընտրենք ու կհամոզվենք»: Մեր թղթակիցը հաղորդում է, որ 17/9 ընտրատեղամասում, որևէ դիտորդ չի եղել:

 Հարցին, թե մտավախություն չկա, որ քաղաքական փորձ չունեցող մարդը կարող է չկարողանալ ղեկավար պաշտոն զբաղեցնել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Համակրանք կա թեկնածուի նկատմամբ, նրա հնարավորությունների նկատմամբ»:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica