close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հովիկ Աբրահամյանը կմեկնի Չեխիա

Քաղաքական

30 Մայիսի 2015, 16:39
 Հովիկ Աբրահամյանը կմեկնի Չեխիա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հրավերով, պաշտոնական այցով հունիսի 1-3-ը կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Պրահայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում կունենա Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո տեղի կունենան երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը և Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Հաջորդիվ Հովիկ Աբրահամյանը և Բոհուսլավ Սոբոտկան կմասնակցեն հայ-չեխական գործարար համաժողովի բացմանը:

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտյեխի, խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: Նախատեսվում է նաև Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Չեխիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետը կայցելի նաև Պրահայի Լիդիցե հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված միլիոնավոր երեխաներին նվիրված հուշարձանին և Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ կմասնակցի «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները» ցուցահանդեսի բացմանը:

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica