close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների

Քաղաքական

30 Մայիսի 2015, 15:19
 Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների

 

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համաժողովը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ շուրջ երկու տարի քննարկումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական միավորման անդամներրի միջև, և որոշում է կայացվել հիմնադրել  քաղաքական կուսակցություն:

Բազմաթիվ կուսակցությունների շարքում ևս մեկ կուսակցություն ստեղծելու հիմնավորումների մասին խոսելով, նա նշեց, որ այս կուսակցությունը մտադիր չէ երկար ժամանակ մնալ ընդդիմության կարգավիճակում, և տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեն ստանալով` կստանձնի  պետական իշխանությունը:

«Քաղաքացիական պայմանագիրը» ոչ թե խոստանում է իշխանափոխություն, այլ խոստանում է ստեղծել իշխանափոխության համար անհրաժեշտ մեխանիզմներ: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը»  առաջիկա տարիներին  բոլոր մարզերում, քաղաքներում, համայնքներում, ընտրատարածքներում կձեւավորի  տարածքային կառույցներ եւ կունենա համայնքային ընտրություների թեկնածուներ:

««Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ՏԻՄ, խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Հայաստանը պետք է դառնա հայի ամենացանկալի վայրը ապրելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica