close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուբայում հայերը հնդիկի են սպանել` հափշտակելով ադամանդները

Իրավունք

29 Մայիսի 2015, 19:03
 Դուբայում հայերը հնդիկի են սպանել` հափշտակելով ադամանդները

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խումբ ստեղծելու և դրա կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն, խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի  դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժինը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի 35-ամյա բնակիչը հաճախակի արտագնա աշխատանքի է մեկնել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, որտեղ զբաղվել է ադամանդների առք ու վաճառքով և գործնական հարաբերություններ  հաստատել Դուբայի «Դեյրա» թաղամասի ոսկու առևտրի կենտրոնում գործող ադամանդների վաճառքով զբաղվող մի ընկերության գրասենյակի աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի հետ:


Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ առանձնապես խոշոր չափերով ադամանդ հափշտակելու նպատակով վերջինիս սպանելու և ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով  տղամարդը ձևավորել է կազմակերպված խումբ՝ ընդգրկելով հորեղբոր 24-ամյա որդուն ու վերջինիս 26-ամյա ընկերոջը։


Խմբի 2 անդամները 2014 թվականի հունվարին մեկնել են Դուբայ և բնակվել 35-ամյա երևանցու հետ՝ վերջինիս վարձակալած հյուրանոցային համարում։ Միմյանց միջև նախապես կատարված դերաբաշխման համաձայն՝ 35-ամյա տղամարդն իր հորեղբոր որդու հետ ընկերության գրասենյակում հանդիպել են Սալոնկիի հետ և պատվիրել  ադամանդներ՝ պայմանավորվելով առք ու վաճառքի գործարքը  կատարել 2014թ. հունվարի 22-ի երեկոյան:


Ծրագրված հանցագործության հետքերը թաքցնելու,  իրենց փախուստն արագ և անվտանգ կազմակերպելու նպատակով  խմբի անդամները 2014թ. հունվարի 22-ի առավոտյան հանձնել են հյուրանոցի համարը և նույն օրը  համար ամրագրել նշված «Դեյրա» թաղամասում  գործող ոսկու առևտրի կենտրոնի մոտ գտնվող մեկ այլ հյուրանոցում։ 


Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 20:15-ին, կազմակերպված խմբի անդամներից  2-ը գնացել են ոսկու առևտրի կենտրոն՝ ադամանդները տեսնելու և զննելու պատրվակով:


Նախապես մշակված պլանի համաձայն՝ ադամանդները հափշտակելու նպատակով հարձակում են գործել Սալոնկիի վրա, մեխանիկական շնչահեղձության եղանակով ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել նրան և հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 691.883.000 ՀՀ դրամին համարժեք 1.700.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, 6.800 կարատ տարբեր գույների ադամանդներ:


Քննության տվյալներով՝ առևտրի կենտրոնի շենքից նրանք դուրս են եկել ժամը 21:31-ին, հանդիպել հանցագործության դեպքի վայրից քիչ հեռու իրենց սպասող՝ խմբի երրորդ անդամին և նրան փոխանցել հափշտակած ադամանդները: Վերջինս ժամը 21:40-ին գնացել է  հյուրանոց, հափշտակած ադամանդյա քարերը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխելու նպատակով լցրել  տարբեր տեսակի օճառահեղուկի շշերի մեջ և տեղավորել 35-ամյա տղամարդու ճամպրուկի մեջ, ապա, վերցնելով ճամպրուկները, ժամը 21:55-ին հանձնել է հյուրանոցային համարը ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել հորեղբոր որդուն՝ 35-ամյա տղամարդուն, և իր ընկերոջը։


Խմբի անդամները Երևան են ժամանել 2014թ. հունվարի 23-ին` ժամը 10:26-ին, Դուբայ-Երևան թիվ 715 չվերթով։ Ադամանդների մի մասը հայտնաբերվել է Զվարթնոց մաքսատան մաքսային հսկողության գոտով անցկացնելու ժամանակ՝ 35-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ։


Արաբական Միացյալ Էմիրությունների իրավասու մարմինների կողմից 2014 թվականին միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը՝ 2014 թ. հունվարի 22-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում  Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի վրա հարձակվելու և սպանելու, ադամանդներ հափշտակելու մեղադրանքով ՀՀ երեք քաղաքացիներին  հանձնելու վերաբերյալ, ինչը ՀՀ գլխավոր դատախազի՝ 13.03.2014թ. որոշմամբ մերժվել է: Քրեական գործը հարուցվել և նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական մարմինների վարույթում։


Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝  ՀՀ երեք քաղաքացու մեղադրանք է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 215-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

 

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica