close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոչ մի պաշտոնյա հաջողության չի հասնում, երբ լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացնում. Արմինե Օհանյան

Իրավունք

29 Մայիսի 2015, 17:58
 Ոչ մի պաշտոնյա հաջողության չի հասնում, երբ լրատվամիջոցի դեմ հայց է ներկայացնում. Արմինե Օհանյան

Եթե Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայցադիմումը հետ վերցնի, «Հրապարակ» օրաթերթը կմտածի նրանց պատասխանը հրապարակելու մասին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեջլումյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են հայցադիմումը հետ վերցնել, եթե մինչև մայիսի 30-ը պատասխանը հրապարակվի:

 

Անդրադառնալով խնդրո առարկա հանդիսացած`  «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածին, Օհանյանն ասաց, որ իրենք այդտեղ ընդամենը գրել են տեղեկություններ, որոնք տարբեր լրատվամիջոցներում արտատպվում և քննարկվում են: «Լրատվամիջոցի գործը, ի վերջո, հասարակության մեջ եղած խոսակցությունները, լուրերը, բամբասանքները քննարկելը, դրանց մասին լուրեր հրապարակելն է»,- ասաց նա:

 

Դիտարկմանը, թե լրատվամիջոցն արդյո՞ք չպետք է նախքան ինչ-որ կայքում հրապարակված տեղեկությունները մեջբերելը ճշտի` արդյո՞ք դա լրատվական կայք է, թե՞ ինչ-որ ֆեյք: «Այսինքն` մենք պետք է անեինք մի բան, որ իրենք չե՞ն կարողանում 20 օր անել՝ ամբողջ պետական մեքենայով»,- պատասխանեց Արմինե Օհանյանը:

 

Նրա խոսքով` շատ վատ պրակտիկա է լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնելը: «Ընդհանրապես, ամոթ է, շատ վատ պրակտիկա է: Ոչ մի պաշտոնյա հաջողության չի հասնում, երբ լրատվամիջոցի դեմ հայց է ներկայցնում, դրանից երբեք ոչ մեկը չի օգտվել»:

 

Օհանյանը նշեց, որ իրենց լրատվամիջոցի դեմ դատական հայցով փորձում են, լրագրողների աչքը վախեցնելով, այնպես անել, որպեսզի այլևս ոչ մի բացասական հրապարակում չլինի:

 

Անդրադառնալով հայցվոր կողմի՝ ֆինանսական պահանջ չներկայացնելու դիրքորոշմանը, նա ասաց. «Ֆինանսական պահանջը երկրորդական է, դրանով ավելի մեծ խայտառակություն կլիներ իրենց կողմից, բայց դա էական չէ, ի վերջո, ոչ մի լրատվամիջոցի հաճելի չէ մտնել դատական գործընթացի մեջ, այսինքն` բուն գործը թողած` ընկնել դատական քաշքշուկ մեջ»:

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica