close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեխակներս…

Հարթակ

19 Մայիսի 2015, 17:20
 Մեխակներս…

Հայտնի չէ` ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եղած տարիներին թատրոն այցելող յուրաքանչյուր կին հանդիսատեսի մեկական մեխակ նվիրո՞ւմ էր, որպեսզի աժիոտաժ ապահովի: Համենայն դեպս, մարդն առաջարկում է թատրոն այցելող յուրաքանչյուր կին հանդիսատեսի մեկ  մեխակ նվիրել, որպեսզի աժիոտաժ լինի…

 

Բայց արդյո՞ք միայն թատրոնում է աժիոտաժը պակասում: Կարելի է, օրինակ, Հայաստան մուտք գործող յուրաքանչյուր կնոջ մեկ հատ մեխակ նվիրել: Չի բացառվում, որ Հայաստանի մուտքի դարպասների մոտ մարդկանց հերթ գոյանա, ու սա ավելի լավ աշխատի, քան Հրանուշ Հակոբյանի «Արի տունը», հատկապես, որ տիկին Հակոբյանը տուն եկածներին առանձնապես ոչինչ չի տալիս, միայն բանկերի տեղն է ցույց տալիս: Հետեւաբար, հնարավոր է, որ մեկ մեխակով գարուն գա, եւ Հայաստանում կանայք շրջեն` մեկական մեխակ ձեռքներին. աժիոտաժից բացի, ինչ գեղեցիկ կլինի, չէ՞…

 

Ընդ որում` կարելի է այս շարժումը դարձնել ավելի, այսպես կոչված, տարածքային, անգամ` գաղափարական: Ենթադրենք` ընդդիմադիր այս կամ այն կուսակցությունը հայտարարի, որ իր հանրահավաքին եկող յուրաքանչյուր կնոջ /անգամ` հասարակական կարգը պահպանող ոստիկան կանանց/ իրենք մեկակական մեխակ կնվիրեն: Պատկերացնո՞ւմ եք աժիոտաժը եւ հանրահավաքի գեղեցկությունը: Բացի ամեն ինչից, Հայաստանում յուրաքանչյուր հանրահավաք կհավակնի վերածվել մեխակների հեղափոխության, իսկ մեզ այդքան հուզող միջազգային մամուլը կշեշտի, որ Հայաստանում կանայք այնքան են կանացի, որ անգամ ընդդիմության հանրահավաքներին գնում են ծաղիկներով: Հայաստանն էլ կկոչվի մեխակների երկիր:

 

Մինչ այդ, սակայն, ծրագիրը պիլոտային կարգով կարելի է փորձարկել թատրոնում: Եթե աշխատեց, ապա կարելի է ԱԺ-ում օրենք ընդունել, ըստ որի` «յուրաքանչյուր հայ կին ինչ-որ տեղ մտնելիս պետք է պարտադիր ստանա մեկ հատ մեխակ»: Անգամ տուն մտնելիս, հատկապես` տուն մտնելիս: Իսկ եթե չաշխատեց, ապա ոչինչ չենք կորցնի, միեւնույն է` թատրոնում էլ, երկրում էլ աժիոտաժ չկա:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica