close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լիսկայի վկաները

Հարթակ

18 Մայիսի 2015, 18:05
 Լիսկայի վկաները

Մի անգամ խորհրդարանում գեներալ Սեյրան Սարոյանը պատգամավորներից մեկի` Արամ Մանուկյանի հասցեին ասաց. «Դե, Արամը կուլտուրական մարդ է»: Կարելի է ասել, որ կուլտուրական մարդիկ մեր խորհրդարանում էլի կան, օրինակ` Սյունիքից ընտրված Հայկ Գրիգորյանը, ով լավ անգլերեն գիտի` հերիք չէ, դեռ մի բան էլ ավելի՝ եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անգլերենի դասատուն եւ, ուշադրություն, հիմա էլ մտերիմն է:

 

Եվ քանի որ Գրիգորյանը հաճախ է անգլերենով զրույցներ ունենում Սուրիկ Խաչատրյանի հետ պատմա-փիլիսոփայական այս կամ այն հարցի շուրջ, այնքան էլ հավես չի ունենում ԱԺ-ում ելույթ ունենալու: Բայց այսօր Սուրիկ Խաչատրյանին խորհրդարանում վատ բան են ասել` Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ նրա որդի Տիգրան Խաչատրյանին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ: Հայկ Գրիգորյանն էլ չի դիմացել, ու թերեւս շատ երիտասարդ լինելու պատճառով միանգամից բռնկվել է… Սուրիկ Խաչատրյանին բան ասողներին նա կոչ է արել գնալ իրենց անցյալը փորփրել եւ տեսնել, թե ով են եղել այս կյանքում:

 

Որոշ մարդկանց անցյալը փորփրելուց հանկարծ պարզվեց, որ նրանցից ոչ ոք «պատմա-փիլիսոփայական գիտությունների» դոկտոր չէ, ինչպես, օրինակ Սուրիկ Խաչատրյանը, բայց դա ոչ թե, որովհետեւ Սուրիկ Խաչատրյանը անհամեմատ ավելի կուլտուրական մարդ է, այլ, որովհետեւ պատմա-փիլիսոփայական գիտություններ չկան: Ինչ վերաբերում է կռված լինելուն, ապա Սուրիկ Խաչատրյանն այստեղ էլ մյուսներից էականորեն չի տարբերվում, քանի որ, ինչպես գիտենք, ԱԺ-ի ճնշող մեծամասնությունը «կռված տղերք են»… Բացի, իհարկե, Հայկ Գրիգորյանից, ով կռված լինելու համար դեռ բավականին երիտասարդ է, հետեւաբար, բավարարվել է կռվածի մտերիմ եւ անգլերենի դասատու ոչ պակաս պատվաբեր կոչումով: Դրա համար էլ մինչեւ այսօր խաղաղ եւ լուռ հետեւում էր, թե ինչ են խոսում ԱԺ-ում մեծերը: Անգլիական մի ասացվածք կա` սատանան խաղաղ ջրերում էլ է լինում, բայց սա` իմիջիայլոց:

 

Այլ հարց է գեներալ Սարոյանը: Նա նույնպես այսօր թուր-թվանք է թափել տիկին Փոստանջյանի հետ: Տպավորություն է առաջանում, որ պատերազմին մասնակիցներից ոմանց մոտ ռազմական ադրենալինի պակաս կա, ու քանի որ թուրքը մեզ վրա չի հարձակվում, իրենք են հարձակվում`… մեզ վրա: Հանուն ինչի՞, հանուն Խաչատրյան Սուրիկի, թե՞ որպեսզի տիկին Փոստանջյանը Սարոյանի` ազատամարտիկ տեսքից ու ձայնից վախենա ու լռի: Պետք է նկատել, որ եթե Սարոյանն ունեցել է ընկերոջը, իր սանիկի հորը՝ Սուրիկ Խաչատրյանին պաշտպանելու նպատակ, ապա դրանով էլ ավելի վատ դրության մեջ է դրել Խաչատրյանին եւ նրա բարոյական ընտանիքը, իսկ եթե ցանկացել է վախեցնել Փոստանջյանին, ապա դա էլ նրա մոտ այդքան էլ լավ չի ստացվել, փաստորեն: ԱԺ պատգամավոր լինելը հո կռիվ չի՞, որ Սարոյան Սեյրանը հաղթի…

 

Այն, որ մեր այսօրվա խորհրդարանում կան ազատամարտիկներ, որոնց, հաշվի առնելով ունեցած ռազմական ադրենալինը, պետք է հնարավորինս հեռու պահել քաղաքականությունից, փաստվեց եւս մեկ անգամ: Բայց ամենամեծ ողբերգությունն այլ տեղ է. այսօրվա խորհրդարանում երիտասարդ տղաներ կան, որոնք Սուրիկ Խաչատրյանից բարձր աշխարհ չեն տեսել:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica