close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2020
+20°
+31°Ցերեկ
+19°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2020
USD1483.84
GBP1602.38
EUR1543.30
RUB16.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համաշխարհային բանկը «Նաիրիտ»-ի վերագործարկումը ոչ նպատակահարմար է համարում

Տնտեսական

13 Մայիսի 2015, 14:51
 Համաշխարհային բանկը «Նաիրիտ»-ի վերագործարկումը ոչ նպատակահարմար է համարում

Այսօր էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ ստեղծվել է բավական լուրջ ու ծանր ֆինանսական վիճակ. վերջին չորս տարիներին «Նաիրիտը» չի աշխատել, կուտակվել են հսկայական պարտքեր, այդ թվում` 5,5 մլրդ դրամ՝ չաշխատած տարիների համար, և ընկերության խորհրդի նախաձեռնությամբ` կրճատվեց մոտ 1900 աշխատող, որպեսզի լրացուցիչ ֆինանսական բեռ չծանրանա ընկերության վրա` նաև հաշվի առնելով, որ վերջին տարիներին 2300 աշխատողից աշխատում էին ընդամենը 400-500-ը: Ներկայումս աշխատում է 480 հոգի` հերթափոխով, իրականացնում են գործարանի պահպանությունն ու անվտանգությունը:

 

Ինչ վերաբերում է նաիրիտցիների աշխատավարձի խնդրին, նախարարը նշեց, որ պարտքը կազմում է 5,7 մլրդ դրամ, որը կուտակվել է չորս տարիների ընթացքում: «Մենք փորձում ենք մեղմել ստեղծված իրավիճակը, և հնարավորության սահմաններում` յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ աշխատավարձ է վճարվում: Վերջերս վճարվեց մեկ ամսվա աշխատավարձ: Ստեղծված վիճակից դուրս գալու համար ընդհանուր գույքը և բաժնեմասերը գրավադրվել են միջպետական բանկում, և հիմա արվում է հնարավորը, որ գույքը կարողանանք ազատել գրավից: Կարծես, հարցը լուծվում է: Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում մենք այդ հարցի լուծումը կունենանք: Պայմանագրով նախատեսված էր, որ եթե ներդրումներ չեն արվում, ապա գույքը վերադարձվում է կառավարությանը: Ժամկետներ նշելն այսօր անպատասխանատու բան է, բայց աշխատանքներ են տարվում, որ ամիսներ հետո կարողանանք տալ ամբողջ աշխատավարձը բոլոր աշխատակիցներին: Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կստեղծվեն հնարավորություններ` ամբողջ աշխատավարձի հարցը լուծելու համար»,- ասաց նախարարը:

 

Նա նշեց, որ կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին, որ վերլուծի, ուսումնասիրի «Նաիրիտ»-ի տեխնիկական ու ֆինանսական վիճակը՝ հետագա վերագործարկման հետ կապված:

 

«Մենք ստացել ենք ուսումնասիրությունների նախնական պատասխանը: Կարող եմ արդեն ասել Համաշխարհային բանկի եզրակացությունը «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման մասով` գտնում են ոչ նպատակահարմար: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ հարցով չենք զբաղվելու, «Նաիրիտ»-ի ճակատագրի վերջնական որոշողը կառավարությունն է, և կներկայացվեն առաջարկություններ` շատ բաց ձևով, թե' կոլեկտիվին, թե' հասարակությանը: Բոլոր տարիներին «Նաիրիտը» եղել է Հայաստանի համար առաջին կարևոր ձեռնարկությունը, այնպես որ` ամեն որոշում ներկայացվելու է հրապարակային ձևով, որևէ փակ հարցի լուծում չի լինելու»,- ասաց Երվանդ Զախարյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica