close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրեցեք զմիմեանս, այդ թվում` Մուհամեդին

Հարթակ

7 Մայիսի 2015, 18:15
 Սիրեցեք զմիմեանս, այդ թվում` Մուհամեդին

Մուհամեդ մարգարեին, անշուշտ, պետք չէ ծաղրել: Թեկուզ միայն այն պատճառով, որ դրանից հետո Մեքքայի կիզիչ արեւը տեսած որոշ մահմեդականներ այնպես են վիրավորվում, որ դա զգալի է դառնում անգամ Փարիզի կենտրոնում աշխատող պարբերականի խմբագրությունում:

 

Սա չի նշանակում, որ պարտադիր պետք է հետեւել Մուհամեդի ուսմունքին, բայց նշանակում է, որ այդ ուսմունքն էլ պետք չէ ծաղրել. մարդիկ նեղանում են, հո քրիստոնյա չե՞ն, որ մյուս այտն էլ դեմ տան, թե` խփի: Հետեւաբար, մահմեդականներին նեղացնել պետք չէ: Սա, սակայն, չպետք է լինի ինքնանպատակ, օրինակ` մահմեդականները եւս չպետք է նեղացնեն:

 

Բարդ է, բայց Մուհամեդ մարգարեն, արաբներին ամեն անգամ ուտելուց առաջ լվացվել պարտադրելով, եւս բարդ ճանապարհ է անցել, հետեւաբար, բարդությունները չեն կարող արգելք հանդիսանալ Մուհամեդ մարգարեին հետեւող իսկական մահմեդականների համար: Մեզ պես մարդիկ են, գիրք են կարդում, հոդված են գրում, երաժշտություն են լսում, աղոթում են, սիրում են, սիրված են, երեխա են ունենում` մեզնից շատ, ազատ ժամանակ էլ Աստվածաշունչ են կարդում, ինչը նրանց պարագայում կոչվում է Ղուրան:

 

Հենց այս գիրքն էլ Թուրքիայի կրոնական հարցերով նախարարությունը թարգմանել է հայերեն եւ հրատարակել: Ճիշտ է, մենք հայերենով Ղուրան էլի էինք տեսել, բայց այս անգամ գիրքը թարգմանվել է` ելնելով դրա նկատմամբ պահանջարկից: Այսինքն` հայերեն Ղուրանը պահանջարկ ունի… Ես չգիտեմ` ում մոտ, բայց ես գիտեմ, որ մահմեդական հայեր լինում են /նաեւ գիտեմ, թե ինչու են նրանք մահմեդական դարձել/, եւ նրանց վիրավորել պետք չէ: Ինչպես քրիստոնեական Աստվածաշունչն է քարոզում` սիրեցեք զմիմեանս:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica