close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրուն բաներ չեք անում, բիճո'

Հարթակ

5 Մայիսի 2015, 15:47
 Սիրուն բաներ չեք անում, բիճո'

Մայիսի 4-ին Վրաստանում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ` բացատրություն պահանջելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քայլի կապակցությամբ:

 

Հիշեցնենք` խորհրդարանի նախագահը օրերս հանդիպել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ /Ռուսաստանի կողմից ճանաչված/ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ, ենթադրում ենք` ոչ միայն հարցնելու զրուցակցի որպիսությունը, այլեւ քննարկելու հայ-օսական հարաբերությունները, ասենք` միջխորհրդարանական կապերի առկա մակարդակն ու դրանց խորացման հնարավորությունները: Թեեւ չի բացառվում, որ Սահակյան-Բիբիլով հանդիպումը կրել է բացառապես անձնական բնույթ, ենթադրենք` մեր խորհրդարանի նախագահն անձնական կապեր ունի Բիբիլովի հետ, եւ ընձեռված առիթն օգտագործել են` մասնավոր հանդիպում ունենալու համար:

 

Ինչեւէ, դեսպան Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անունից ափսոսանք է հայտնել Վրաստանի ԱԳՆ-ում: Սա դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում է, որ ՀՀ-ն պաշտոնապես զղջում է իր ներկայացուցչի /երկրորդ դեմքի/ արած քայլի համար եւ, գուցե մի քիչ կոպիտ հնչի, անուղղակի ներողություն է խնդրում բարեկամ Վրաստանից: Ընդ որում` Վրաստանի ԱԳՆ-ն հենց այդպես էլ նշել է, որ ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը օս պաշտոնյայի հետ «հակասում է Հայաստան-Վրաստան ավանդական բարեկամությանը եւ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին»:

 

Հիշեցնենք նաեւ, որ հենց Սահակյան-Բիբիլով հանդիպումից հետո՝ ընդամենը երեկ, Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշեց, որ ինքը չի ճանաչում «Ադրբեջանի օկուպացված հողերում տեղի ունեցած» խորհրդարանական ընտրությունները` դրանք համարելով ոչ լիգիտիմ: Սա, փաստորեն, Վրաստանի կողմից քայլ էր, որը չի հակասում Հայաստան-Վրաստան ավանդական բարեկամությանը եւ չի վնասում երկկողմ հարաբերություններին: Եթե ավելի հեռուն գնանք, ապա կպարզենք, որ, ենթադրենք, Վրաստանում հայկական եկեղեցիների եւ կարգավիճակի բարձիթողի վիճակը եւս նպաստում է Հայաստան-Վրաստան ավանդական բարեկամությանը ու չի վնասում երկկողմ հարաբերություններին: Կամ` Ջավախքի հայերին լայն ինքնավարություն չտալով է Վրաստանը նպաստում երկու պետությունների եւ ժողովուրդների ավանդական բարեկամությանը, կամ էլ` Ադրբեջանի հետ բազմաթիվ եւ բազմապիսի գործարքների գնալով: Այլ կերպ ասած` Հայաստան-Վրաստան հարաբերություններում միայն Հայաստանն է, որ անշնորհքաբար խարխլում է միջպետական եւ միջժողովրդական ավանդական բարեկամությունը, ինչը, եթե անկեղծ լինենք, կենցաղային մակարդակից ավելի բարձր չէ:

 

Դեսպան Վարդանյանն, իհարկե, այս ամենի մասին չի խոսել Վրաստանի ԱԳՆ-ում, այլ միայն ափսոփանք է հայտնել: Մնում է հետաքրքրվել, թե ե՞րբ պետք է ափսոսա Վրաստանը Հայաստան-Վրաստան ավանդական բարեկամությանը հակասող եւ երկկողմանի հարաբերություններին վնասող իր բազմաթիվ քայլերի համար: Մեր վրաց բարեկամներին /ավանդական/ հիշեցնենք, որ յուրաքանչյուր պետություն ունի իր շահը, օրինակ` ԼՂՀ-ն Հայաստանի շահն է, ազգերի ինքնորոշման իրավունքի համաշխարհային հաղթարշավը` նույնպես:

 

Իսկ, օրինակ, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորած պատվիրակության` Թուրքիայի քթի տակով ապրիլի 24-ին Երեւան չգալը, Վրաստանի շահն է, ինչին, ի դեպ, Երեւանում ըմբռնումով մոտեցան եւ ՀՀ ԱԳՆ չկանչեցին Հայաստանում Վրաստանի դեսպանին: Սիրուն բաներ չեք անում, բիճո' /տղա/:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica