close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճակատագիր փոխած «ՅԱՆ»-ով ազգանունը

Անտեսված ձայներ

29 Ապրիլի 2015, 14:24
 Ճակատագիր փոխած «ՅԱՆ»-ով ազգանունը

Փորձառու դաշնակահարուհի Էլվիրա Մարտիրոսյանը ծնվել է Բաքվում՝ ապահովված ընտանիքում: Այժմ նա փախստականի կարգավիճակում է: Էլվիրայի հայրը  բոքսի ԽՍՀՄ չեմպիոն է եղել, մայրն էլ` հայտնի դերձակ: Նշում է, որ նա 18 տարեկանում գրավել է առաջին տեղը, երբ ցուցադրել է իր զգեստը: Հպարտությամբ նշում է, որ հայրը կրծքանշանը կրում էր ամեն տեղ՝ փականագործ եղած ժամանակից մինչև շուկայի տնօրեն:

 

Էլվիրան դաշնակահարուհին է եղել: Տաղանդի պակաս չի ունեցել: Առաջ գնալուն խանգարել է նրա` հայ լինելը: Հիշում է, թե ինչպես 4-րդ դասարանում նվագախմբի հետ պետք է նվագեր ֆիլհարմոնիայում, բայց քանի որ նրա ազգանունը ավարտվում էր ՅԱՆ-ով, տնօրենը ասել է ուսուցչուհուն, ուսուցչուհին էլ`  Էլվիրայի մայրիկին, որ նա համերգ տալ չի կարող, քանի որ ազդագրի վրա պետք է երևար նրա` ՅԱՆ-ով ազգանունը: Էլվիրան ուսումը շարունակել է Երևանում: Ասում է` մորս երազանքն էր, որ ավարտեմ ուսումս:

 

Ամուսնացել է Բաքվում: Ոչ իր կամքով բաժանվել է որդուց. կռվի տարիներին ամուսինը վերցրել է որդուն ու հեռացել Ռուսաստան: «Դժվար է այդ ամենը, դժվար է նրանով, որ ես,  կարծես, մերժված եմ, չգիտես` ինչու, չգիտես` ինչու: Իհարկե, մտածում եմ իրա մասին, բայց տենց ստացվեց, ի՞նչ կարող եմ անել»,- պատմում է Էլվիրան:

 

Բաքվում կորցել է ամեն-ինչ: Հայրը վաճառել է ավտոմեքենան: Նույն այդ մեքենայով արդեն ադրբեջանցի սեփականատերը ճանապարհել է Էլվիրային Երևան: Այժմ Էլվիրայի կացարանը ընդամենը 15 քմ է: Նշում է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ-ում, ամեն ինչ այլ կերպ կլիներ:

 

«Ով մեկնեց ստացավ բնակարան, շքեղ մեքենա, սառնարանը բացում ես, չգիտեմ` ինչեր-ինչեր դրած: Իսկ մենք այստեղ արդեն քանի տարի` 89 թվից, 26 տարի: Ես սա ստացա Աստծո օգնությամբ, թե չէ ասում էին` տեղ չկա, տեղ չկա»,- ասում է կլինը:

 

Ամուսնացել է երկրորդ անգամ: Այժմ խնամում է հաշմանդամ ամուսնուն: Հույսը Աստծո վրա է: Կգա մի օր, որ իրենք էլ կսկսեն մարդավայել կյանքով ապրել:

 

Գևորգ Խաչատրյան 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica