close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2020
+2°
+8°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2020
USD1478.35
GBP1617.79
EUR1517.05
RUB17.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու Սերժ Սարգսյանը չի շնորհավորում Նազարբաեւին

Հարթակ

28 Ապրիլի 2015, 15:48
 Ինչու Սերժ Սարգսյանը չի շնորհավորում Նազարբաեւին

Արդեն գիտենք, որ ապրիլի 26-ին կայացած` Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հինգերորդ անգամ անընդմեջ այդ երկրի նախագահ է ընտրվել 74-ամյա Նորսուլթան Նազարբաեւը:

 

Այս կապակցությամբ Նազարբաեւը արդեն շնորհավորանքներ է ընդունում: Ամենառաջիններից մեկը, չսպասելով պաշտոնական արդյունքների հրապարակմանը, նրան շնորհավորել է Իլհամ Ալիեւը:

 

Բայց ո'չ Հայաստանի, ո'չ Ղազախստանի նախագահների պաշտոնական կայքերը որեւէ տեղեկություն չեն տալիս այն մասին, որ Ղազախստանի նախագահի ընտրություններում հերթական անգամ վստահ հաղթելու կապակցությամբ Նորսուլթան Աբիշեւիչին շնորհավորել է ՀՀ նախագահը: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն առայժմ չի շնորհավորել իր ղազախ գործընկերոջը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանն ու Հայաստանը միեւնույն աշխարհաքաղաքական, տնտեսական կազմակերպությունների անդամ են, օրինակ` ԱՊՀ-ի, ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, Սերժ Սարգսյանի շնորհավորանքի ուշացումն առնվազն տարօրինակ է:

 

Մյուս կողմից, սակայն, լրիվ հասկանալի: Բանն այն է, որ Ղազախստանի նախագահը հայտնի է Ալիեւ կրտսերի նամակները հրապարակայնորեն ընթերցմամբ, որոնք առնչվում են Հայաստանին: Հետեւաբար, ՀՀ նախագահը կարող է եւ շնորհավորական նամակ չհղել Նազարբաեւին կամ առնվազն չշտապել այս հարցում:

 

Ճիշտ է, Հայաստանը ո'չ տարածքով, ո'չ բնակչությամբ, ո'չ ունեցած ռեսուրսներով, ո'չ էլ, փառք Աստծո, ցմահ նախագահով Ղազախստան չէ, բայց ազգային-պետական արժանապատվությամբ բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանն ու Ղազախստանը հավասար են: Հայաստանի նախագահը, առաջիններից մեկը Նազարբաեւին չշնորհավորելով, ելնում է հենց այս` ազգային-պետական արժանապատվությունից:

 

Հովիկ Աֆյան

ՀՆԱ-ին սպասելիս
22 Փետրվարի 2020, 11:35 ՀՆԱ-ին սպասելիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica