close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.26
GBP1593.94
EUR1526.74
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարգին խաբված ենք

Հարթակ

28 Ապրիլի 2015, 13:05
 Կարգին խաբված ենք

Մենք, պարզվում է, կարգին խաբված ենք: Չէ, խոսքը չի գնում նախագահական ընտրությունների արդյունքի մասին կամ այն բանի, որ ԵՏՄ-ին միանալը Հայաստանի ոչ թե ժողովրդի, այլ բացառապես իշխանությունների որոշումն է, խոսքն այն մասին է, որ մենք խաբված ենք մեր պահանջատիրության հարցում:

 

Օրինակ` դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում «պահանջում եմ» մասը` «Հիշում եմ եւ պահանջում»` Ցեղասպանության 100-րդ տարելիցի` պետականորեն ընդունված կարգախոսում: Շատերը կարծում են, թե դա նշանակում է Թուրքիայից կոնկրետ պահանջ, ավելին` մեր ազգային պահանջատիրությունն ամբողջացնող պահանջ:

 

Բայց երեկ Պոզների հաղորդման ժամանակ պարզվեց, որ, ըստ ՀՀ նախագահի, «պահանջում եմ» հատվածը նշանակում է, որ մենք Թուրքիայից պահանջում ենք ճանաչում, միայն, այսքան, այսքանը եւ վերջ:

 

Հասկանալի է, անշուշտ, որ մի տեսակ սիրուն չէր լինի, եթե Հայաստանի նախագահը ուղիղ հայտարարեր, թե ինքը, մենք Թուրքիայից տարածքային պահանջ ունենք, ինչը կդիտարկվեր որպես ՀՀ-ի կողմից հարեւանի հանդեպ դրսեւորած տարածքային նկրտում, բայց, Սերժ Սարգսյանին ոչ ոք չէր խանգարում ասել, որ ինքը` որպես նախագահ, ոչ մի պահանջ չունի, բայց, որպես քաղաքացի, ունի, ավելին` վստահ չէ, որ հայ ժողովուրդը չունի, հետեւաբար, այդ հարցը լավ կլինի ուղղել հայ ժողովրդին, որի ամբողջական կարծիքը տվյալ հարցում ինքն այս պահին կդժվարանա ներկայացնել:

 

Հովիկ Աֆյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica