close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքոյի Լեռը. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

27 Ապրիլի 2015, 19:47
 Բաքոյի Լեռը. Սպարտակ Ղարաբաղցյան

 

Ուշ գիշեր էր: Տեր-Զոր քաղաքի սրճարաններից մեկում վայելում էինք Տիգրան Ավետիսյանի հյուրասիրությունը: Տիգրանից ուՎարդանից բացի տերզորցի մի ուրիշ հայ էլ էր եկել՝ ՊետրոսԴաքեսյանը: Նիհար, տխուր աչքերով այդ հայը խոսելիս ասես ամաչում էր.


- Հայերենս քիչ մը տկար է, ներող եղեք:

- Չէ, ինչու, լավ էլխոսում եք,- փորձեցի քաջալերել նրան:

- Չորս կողմնիս արաբներ են, գործերնիս ալ անոնց հետ է:

 

Պողոսի ձայնի մեջ մի տեսակ ուրիշ տխրություն էլկար. հայ է, էն էլ՝ ՏերԶորից, աչքերն էլ տխուր կլինեն, ձայնն էլ;

 

Մեկ ամիս առաջ Պողոս Դաքեսյանը անգլիացի լրագրող Ռոբերտ Ֆիսքին էր ուղեկցել մահվան անապատ, վաղն առավոտյան էլիմուղեկիցն էր լինելու:

 

«Խանութդ պիտի գոցես»,- Տիգրանի ձայնի մեջ ե՛ւ խնդրանք կար, ե՛ւ կարգադրություն:

 

Պողոսը մեղմ ժպտաց.

 

- Հոգ չէ,- ասաց,-կգոցեմ:

- Առավոտ կանուխ բռնեցինք Մարգաթե-Շատտադեի ճանապարհը: Ավազե անպտուղ օվկիանոսին սկսեցին հաջորդել կանաչ ծիլ տված արտերը:

- Անապատն անցա՞նք,- հարցրի Վարդանին:

- Չէ, սա էլ անապատ էր, բայց ջուրը այստեղ հասավ:

 

Մայիս ամիսն էր: Մտաբերեցի մեր քարամաշկ երկիրը: Քանդվեց կարոտի կծիկը: Ո՞ւր հասա՝ չգիտեմ, Վարդանի ձայնը ետ բերեց.


- Ափսոս, որ Էնվերին ու Ջեմալին չտեսաք:

- Հայե՞ր էին,- հետաքրքրվեցի:

- Մոր կողմից:

Հայրն էլ արաբացած հայ էր կարծեմ,- ավելացրեց Պողոսը:

Մարիամին տղաքների՞:

- Չեմ հիշեր, Մարիա՞մ էր անունը:

- Անոնց պատմությունը գիտե՞ս,- Վարդանի հարցը Պողոսին էր ուղղված:


Ուշադիր հետեւում էի խոսակցությանը: Վարդանը պատմեց.

«Անոնք՝ Էնվերն ու Ջեմալը, գիտեն, որ հայ ծնողի զավակներ են, բայց անուննի՞ն....Մորը հանդիմանանքով հարցուցած են, թե ինչո՞ւ այդ հայակերներուն անուններն է ընտրած իրենց համար: Մայրը պատասխանած էր. «Կվախնայի, որ մեծնաք ու  մոռնաք մեզ կոտորողներուն անունները: Դրի, որ հիշեք, չմոռնաք, որ ՎՐԵԺ ունեք»»:

 

-Լսած էի այդ պատմությունը,- ասաց Պողոսը, բայց չեմ հիշեր, թե ով պատմած է:

 

Հեռվում երեւացող գետը Խապուրն էր: Այս գետն էլ, Եփրատի պես հազարավոր հայ երեխաների ու կանանց վշտի ու սպանդի ականատեսն է եղել, քիչ այս կողմ՝ գետի հին հունն է, որը հիմա դատարկ, խրամատ էր հիշեցնում: Ո՞վ գիտե, գուցե իր մեջ անմեղ մարդկանց խեղդամահ դիակներ կլլած այս գետը խռովել ու փոխե՞լ էր հունը: Խապուրի հին ափին խեղդված ու խեղդամահ արված դիակների ոսկորներ են դեռ գտնում:

 

«Կարավանը երեք օր քալելե վերջ հասավ Խապուր գետի եզերքը գտնվող Շատտադե գյուղը: Ճամփու ընթացքին շատեր ուժասպառ ըլլալով մահացան: Այլեւս ոչ ոք կմտածեր մեռելները թաղելու մասին: Շատտադե գյուղին մեջ արաբները մեր վիճակը որ տեսան, մեղքցան ու հաց բաժանեցին մեզի: Պատահեցան դեպքեր, երբ մեռածներուն միսը կեփեին եւ կուտեին ապրելու համար: Սակայն շատեր կը նախընտրեին գետը նետվել ու վերջ տալ այդ չարչարանքներուն:

 

Առավոտ մը, երբ լույսը չէր բացված, առանց մայրիկիս լուր տալու իջա Խապուրի եզերքը: Միտքս դրած էի լողալով գետը անցնել եւ արաբական վրաններ փնտրել» /Հարություն Արծիվյան, ականատես/:

 

Անձրեւաջրերից ճեղքված, լեռան դեմքին բացված ակոսները բաց վերքեր լիներ կարծես: Բաքոյի լեռն էր: Պողոսն այդ անունով էր կնքել Լեռը: Առաջարկեց բարձրանալ լեռան գագաթը ու տեսնել Բաքոյի կացարանը: Բաքոն՝ Պարգեւն է, ինչպես այս կողմերում՝ Աբդոն՝Ավետիսը, Տգորը՝ Տիգրանը: Պարգեւ անունով մի հայ է գաղթի տարիներին ապաստան գտել լեռան գագաթին, ու մինչեւ վերջին օրը մնացել այնտեղ: Անձրեւաջրերից բացված ակոսների հողաշերտերում ճերմակին էին տալիս մարդկային ոսկորներ, մարդկանց փխրուն գանգոսկրեր: Դե եկ ու ոտքդ ամուր դիր հողին: Լեռան գագաթին կացարանի գագաթին կացարանի մուտք հիշեցնող մի անցք կար, որն արդեն քարերով էր փակվել: Ասում են՝ Բաքոն՝ Պարգեւը, ներսում է մնացել: Նրան տեսնողները պատմում են, որ մինչեւ վերջերս էլ Պարգեւն ամեն օր լեռան գագաթից նայել է ճանապարհին ու սպասել իր հայրենակիցներից որեւէ մեկին: Կանգնել էինք քարերով զմռսված քարայր-կացարանի մուտքի առջեւ, ու ինձ թվում էր, թե մեր կորսված երկրի փակ դռան առջեւ ենք կանգնել:

 

Սահմանամերձ տարածք է այս շրջանը ու մեր այցելության մասին արդեն լուր էին տվել տեղի ոստիկանատուն;

 

Մի քանի գյուղացիներ արաբ ոստիկանների հետ ներքեւում մեզ էին սպասում երեւի:

 

Պողոսը մեզնից մի քանի քայլ առաջ ընկավ: Արաբ ոստիկանապետը առանձնացավ խմբից: Ամեն ինչ լավ է ուրեմն: Անհանգստանալու հարկ չկար:

 

Սպարտակ Ղարաբաղցյան

1990-1992

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica