close
Եղանակը Երևանում
23 Ապրիլի 2017
+21°
+25°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Բառախաղն անընդունելի է մեզ` ամերիկացիներիս համար. մեջբերումներ՝ Հայոց ցեղասպանության մասին

Միտք

24 Ապրիլի 2015, 16:55
 Բառախաղն անընդունելի է մեզ` ամերիկացիներիս համար. մեջբերումներ՝ Հայոց ցեղասպանության մասին

Անատոլ Ֆրանս (ֆրանսիացի գրող, 1916)

«Հայաստանը մահանում է, բայց ողջ կմնա: Արյան այն փոքր մասը, որը դեռ պահպանվել է, թանկագին արյուն է, որից ապագա հերոսներ կծնվեն: Այն ազգը, որը չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա»:

 

Ժակ դե Մորգան (ֆրանսիացի գիտնական, 1917)

«Արևմտահայերի արտաքսումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգի քողարկված ոչնչացում: Բառեր չեն բավականացնում՝ այդ սարսափը նկարագրելու համար»:

 

Վալերի Բրյուսով (ռուս գրող, 1917)

«Թուրքերը շարունակեցին իրենց նախկին քաղաքականությունը՝ կանգ չառնելով այնպիսի հսկայական ջարդերի առաջ, որոնց չէր գնա անգամ Լենկթեմուրը»

 

Յոզեֆ Մարքվարտ (գերմանացի գիտնական,1916)

«Նույնիսկ Սահմանադրության հռչակումից հետո թուրքական քաղաքականության հիմնական կարգախոսը կմնա հետևյալը. «Երբ չլինեն հայերը, չի լինի նաև Հայկական հարցը»:

 

Հենրի Մորգենթաու (Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան, 1919)

«Երբ թուրքական իշխանությունները աքսորների հրաման են տվել, նրանք փաստացի մի ամբողջ ազգի նկատմամբ մահվան դատավճիռ եմ կայացրել: Նրանք շատ լավ հասկացել են դա և ինձ հետ զրույցում առանձնապես չեն էլ փորձել թաքցնել այդ փաստը: Ես վստահ եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա նման սարսափելի դրվագ, ինչպիսի սա է: 1915-ին հայ ընտանիքներին արտաքսելու մասին հրամանները սովորական մահվան դատավճիռ են մի ամբողջ ազգի նկատմամբ» :

 

Կոմս Վոլֆ Մետերնիխ (Օսմանյան կայսրությունում Գերմանիայի դեսպան, 1916)

«Հայկական հարցը հայ ազգին ոչնչացնելու ճանապարհով վերջնականապես լուծելու ձգտման մեջ թուրքական կառավարությանը չեն կարող կանգնեցնել ո’չ մեր ներկայացուցիչները, ո’չ ամերիկյան դեսպանատունը, ո’չ Պապի պատվիրակները, ո’չ դաշնակից պետությունների սպառնալիքները, ո’չ էլ Արևմուտքի հասարակական կարծիքը»:

 

Թեոդոր Ռուզվելտ (ԱՄՆ 26-րդ նախագահ, 1918)

«…հայերի ջարդն այս պատերազմի մեծագույն հանցագործությունն է, եւ եթե մեզ չհաջողվի դուրս գալ Թուրքիայի դեմ, նշանակում է` մենք օգնում ենք նրանց… Թուրքական սարսափի դեմ արմատական պայքարի ձախողումը կնշանակի, որ աշխարհում ապագա խաղաղության մասին բոլոր խոսակցությունները բանի պետք չեն»:

 

Ջոն Էվանս (Հայաստանում ԱՄՆ դեսպան , 2005)

«Այժմ ես կարող եմ դա Հայոց ցեղասպանություն անվանել… Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պարտավոր է առաջարկել ձեզ` մեր համաքաղաքացիներին, այդ հարցով ավելի ազնիվ քննարկում: Ես` որպես այդ հարցն ուսումնասիրած մարդ, կարող եմ ասել ձեզ, որ ոչ մի կասկած չունեմ կատարվածում: Ես կարծում եմ, որ բառախաղը տվյալ դեպքում անընդունելի է մեզ` ամերիկացիներիս համար, Կարծում եմ՝ մենք պատրավոր ենք իրերը կոչել իրենց անուններով»:

 

Բարաք Օբամա (ԱՄՆ սենատոր, 2008-ի հայտարարություն)

«Փաստերն անհերքելի են: Պաշտոնական քաղաքականությունը, որը ստիպում է դիվանագետներին խեղաթյուրել պատմական փաստերը, անկայուն քաղաքականություն է: Որպես սենատոր՝ ես աջակցում եմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը, որպես նախագահ՝ կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica