close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վահե Էնֆիաջյանն արձագանքում է ԱԺ նախագահի «լեզվի սայթաքմանը»

Բլոգեր

9 Ապրիլի 2015, 20:48
 Վահե Էնֆիաջյանն արձագանքում է ԱԺ նախագահի «լեզվի սայթաքմանը»

 

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն անդրադարձել է  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կողմից իր ազգանունը դժվարությամբ եւ սխալ արտաբերելուն:


«Այսօր մամուլում անդրադարձ կատարվեց Գալուստ Սահակյանի՝ իմ ազգանունն արտաբերելիս կրկին սխալվելու վերաբերյալ: Միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ազգային Ժողովում տեղի էր ունենում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության քննարկումը, որի համահեղինակներից էի նաև ես:

 

Փոքրիկ ակնարկ կատարելով ազգանվանս ծագմանը՝ նշեմ, որ նախապապերս հայտնի են եղել դեռևս 18-19-րդ դարում՝ ծավալելով քաղաքական և հասարակական ակտիվ և ազգանվեր գործունեություն:

 

Նախապապս՝ Արտաշես Էնֆիաջյանը, զբաղեցրել է Առաջին Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնը: Էնֆիաջյաններն ակտիվ գործունեություն են ծավալել Անդրկովկասում՝ զբաղվելով խոշոր արդյունաբերությամբ, մասնավորապես, հանդիսանալով «Էնֆիաջյան » ֆաբրիկայի հիմնադիրները, որի արտադրանքն արտահանվել է Եվրոպա և ԱՄՆ:

 

Համբարձում Էնֆիաջյանը եղել է Թիֆլիսի Վաճառական բանկի հիմնադիրներից մեկը, քաղաքային Հասարակական կառավարչության անդամ և դումայի պատգամավոր , Փոխադարձ վարկի ընկերության անդամ (Նորավանք, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19) 135,136, 139,140 էջ, 2008թ. http://www.noravank.am/upload /pdf/322_am.pdf ):


Համբարձում Էնֆիաջյանը եղել է նաև թիֆլիսյան Վերնատան հովանավորներից մեկը:


Եվ, առհասարակ, Էնֆիաջյանների ողջ գերդաստանը գիտության և մանկավարժության ոլորտում մեծ նվաճումներ գրանցած մասնագետներ է տվել:

 

Սարդարապատի ազգային թանգարանում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը նվիրված ցուցադրության հատվածում, առկա են պատմական փաստեր և բացառիկ ցուցանմուշներ, որոնք փաստում են Էնֆիաջյանների գերդաստանի անցած ուղին: Սրանք այնպիսի փաստեր են, որոնք առիթ են տալիս հպարտանալու Էնֆիաջյանների հետնորդն ու այդ ազգանվան կրողը լինելու համար:

 

Եզրափակելով նշեմ, որ այս ամենից բացի, զուտ էթիկայի նորմերից ելնելով՝ պետք է անձի անուն-ազգանունն արտաբերելուն պատասխանատվությամբ վերաբերվել:


Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին հարիր չէ նման կեցվածքն ու մեկնաբանությունները, և նման դեպքերի հետագա կրկնության դեպքում կրկին հանդես կգամ համարժեք պատասխանով:

ՀՀ Ազգային Ժողովի
Բարգավաճ Հայաստան
խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյան»:

Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
26 Սեպտեմբերի 2018, 14:54 Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica