close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղաղ ժամանակներին սպասելով

Անտեսված ձայներ

7 Ապրիլի 2015, 15:00
 Խաղաղ ժամանակներին սպասելով

Կոթիում Նազարյաններըը հայտնի են` որպես հմուտ մեխանիզատորներ: Գեորգի Նազարյանը ավագ ու երիտասարդ սերնդին կապող օղակն է: Նշում է, որ հակումը մեխանիզացիայի նկատմամբ պապենական է` շարունակել են գնալ հոր հետքերով: Բանակից վերադառնալուց հետո՝ 70-ականներին, անմիջապես գործի է անցել իրենց սովխոզում: Առաջին տրակտորը Կոթի է բերել հենց Նազարյանների ընտանիքը, իսկ Գեորգիի հայրն էլ առաջին հմուտ մեխանիզատորն է եղել` ոչ միայն Հայաստանում, այլև սահմանին մոտ գտնվող ադրբեջանական գյուղերում:

«Մեծ մասամբ հայրս գնացել է` իրանց փչացած մեխանիզացիան սարքելու համար: Իրանք չէին կարում սարքեին, էդ էլ ասեմ: Էդ մի բանը չէին կարում անեին, հերս էր միշտ գնում: Ադրբեջանցի ծանոթ մեխանիզատոր ունեինք, հենց նեղն էր ընկնում, գալիս հորս կանչում էր, որ կարողանային խոտերը կապեին, վերջացնեին»,- պատմում է Գերոգի Նազարյանը:

 

Ասում է` լավ ժամանակներ էին, գյուղում ավելի հաճախ էր լսվում աշխատող տեխնիկայի ձայնը: Հիմա շատ բան է փոխվել գյուղում. տեխնիկայի ձայնը փոխարինվել է կրակոցների ձայնով: Գեորգին իր` սահմանին եղած հողը չի մշակում: Կրակոցների պատճառով մշակելը դարձել է վտանգավոր: Հիշում է, որ քանի-քանի անգամ դաշտում գործ անելիս կրակոցներ են հնչել: Ստիպված են եղել, տեխնիկայով հանդերձ, հեռանալ դաշտից:

 

Ստիպված արտագնա աշխատանքի է գնացել. գյուղում իր գործը քչացել էր: Տեխնիկան էլ ստիպված վաճառել է: Հույսը կապում է որդու հետ: Անգամ չի էլ ասել` ինչ մասնագիտություն ընտրի: Սերը մեխանիզացիայի հանդեպ, ասում է, վաղ տարիքից է: «Տոհմով եկող բան ա, տենց շարունակվում ա: Առանց ասելու` ինքը ինձնից լավ մեխանիզատոր ա: Եթե ճիշտը ուզում ես իմանաս` ինքը ինձնից լավ մեխանիզատոր ա: Ինձանից լավ վարորդ ա, տրակտորիստ ա… Ամեն բան»,- ժպիտը դեմքին նշում է Գեորգի Նազարյանը: Հիմա գյուղում աշխատող տեխնիկայի ձայն գրեթե չի լսվում: Կանգնած գյուղմեքենաների թիվն էլ մատերիդ վրա չես հաշվի: Անգամ այս պայմաններում, սակայն, Գեորգի Նազարյանը նշում է` խաղաղ ժամանակները գալու են, ու իր որդին շարունակելու է իրենց գործը:

 

 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica