close
Եղանակը Երևանում
25 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Օգս 2019
USD1475.99
GBP1581.09
EUR1526.40
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անկարայի եւ Երեւանի հյուրերի ցուցակը

Հարթակ

3 Ապրիլի 2015, 13:41
 Անկարայի եւ Երեւանի հյուրերի ցուցակը

Որպեսզի գալիք ապրիլի 24-ին կրկնակի ցեղասպանվածի դեմքի արտահայտությամբ չլինենք, առաջարկում եմ հենց այս պահից դադարել հաշվարկը, թե որքան պետության ղեկավար է այդ օրը մեզ մոտ գալու, եւ որքանն են գնալու Թուրքիա:

 

Ենթադրենք` Երեւան գալիս են 25 պետության ղեկավարներ, իսկ Թուրքիա գնում են 35-ը, կամ` հակառակը, հետո՞… Իրականում այն պահից, երբ ՀՀ նախագահը հայտարարեց, որ հրավիրում է աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին` գալիք ապրիլի 24-ին ժամանել Երեւան եւ հայության հետ միասնաբար խոնարհվել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, պարզ էր, որ աշխարհի ոչ բոլոր երկրների ղեկավարներն են ժամանելու, ավելին` մոտավորապես պարզ էր, թե նրանցից ովքեր են ժամանելու:

 

Վստահաբար, այս մասին իր հրավերը հղելիս գիտեր նաեւ Սերժ Սարգսյանը, հետեւաբար, նա աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին Երեւան է հրավիրում ոչ թե հավատով, որ նրանք կգան, այլ որովհետեւ չի կարելի, ենթադրենք, հրավիրել նախագահ Օլանդին, բայց մոռանալ, օրինակ, Պորտուգալիայի նախագահի մասին:

 

Նախագահ Օլանդն, ի դեպ, գալու է: Ճիշտ է, Ֆրանսիայի նախագահի այցելությունն ավելի շատ տարածաշրջանային է, այսինքն` Երեւանում ապրիլի 24-ին լինելուց հետո նա հաջորդ օրը Բաքու է մեկնելու, բայց, օրինակ, ԱՄՆ նախագահը դա էլ չի անելու: Գալու է նաեւ նախագահ Պուտինը: Չի բացառվում, որ շուտով իրենց Երեւան գալը հաստատեն նաեւ եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ, ենթադրենք` Սլովակիայի, Հունաստանի, Կիպրոսի ղեկավարները: Եվ, իհարկե, հյուրեր կունենանք Հարավային Ամերիկայից:

 

Ապրիլի 24-ին Երեւանում գուցե չլինեն անգամ այն բոլոր երկրների ղեկավարները, որոնց երկրները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Սա չի նշանակում, որ նրանք դադարում են մեզ բարեկամ լինել, որովհետեւ Ցեղասպանության ճանաչումը ամենեւին էլ Հայաստանին բարեկամության երդում տալ չէ, դա ցանկացած իրեն հարգող երկրի պարտականությունն է, ինչպես ԱԳ նախարար Նալբանդյանն է ասում` «ցեղասպանությունների եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունների հետագա կանխարգելման վեհ գործում»:

 

Ավելին` այն ղեկավարները, որոնք այդ օրը Թուրքիայում կլինեն, ամենեւին չի նշանակում, թե մեր թշնամիներն են կամ չարակամները: Օրինակ` այդ օրը Թուրքիայում է լինելու նաեւ Ավստրալիայի վարչապետ Էբոթը, այն պարագայում, երբ Ավստրալիայի ամենահոծ բնակեցված Հարավային Ուելս նահանգը ոչ միայն Հայոց ցեղասպանությունն է ճանաչել, այլ նաեւ Արցախի Հանրապետության անկախությունը, ինչն, ի դեպ, անգամ Ռուսաստանը չի արել: Հետեւաբար, գալիք ապրիլի 24-ին Հայաստանի եւ Թուրքիայի հյուրերի ցուցակով Հայաստանի բարեկամներն ու թշնամիները չեն որոշվում, այդ ցուցակին առհասարակ պետք է ուշադրություն չդարձնել:

 

Ուրիշ խնդիր կա, եւ այդ խնդրի առկայության ու դրա լուծման մասին մեզ հստակ մեսիջ է հղել Նորվեգիայի վարչապետ տիկին Էռնա Սոլբերգը: Հիմնավորելով իր որոշումը, թե ինչու է գալիք ապրիլի 24-ին Թուրքիա գնալու, Հայաստան գալու փոխարեն, նա ասել է. «… որովհետեւ Թուրքիան մեզ համար կարեւոր է»: Այսինքն` տիկին Սոլբերգը Հայաստան չի գալու, ոչ թե որովհետեւ կարծում է, թե այդ օրը Երեւանում մի քանի հարյուր հազար, գուցե միլիոնն անց մարդիկ պատմական կեղծարարությամբ եմ զբաղված լինելու, այլ, որովհետեւ Թուրքիան Նորվեգիայի համար ավելի կարեւոր է: Սա մեսիջ է մեզ, քանի որ Ցեղասպանության միջազգային վերջնական դատապարտման գործում մենք մոռանում ենք, որ պարտավոր ենք աշխարհի համար կարեւոր լինել: Չենք: Կդառնա՞նք…

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica