close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+8°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզիկին ոչ վայել պահվածք. նախարարը՝ կքանստած ադրբեջանցի մարզիկի մասին

Սպորտ

31 Մարտի 2015, 18:20
 Մարզիկին ոչ վայել պահվածք. նախարարը՝ կքանստած ադրբեջանցի մարզիկի մասին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցի մարզիկը Հայաստանի օրհներգը հնչելու պահին կքանստել էր:


«Նախքան սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության մրցանակաբաշխության ժամանակ ադրբեջանցի մարզիկի պահվածքին անդրադառնալը, ցանկանում եմ շնորհավորել մեր մարզիկներին և հատկապես` Աշոտ Դանիելյանին, ով մրցաշարի առաջին իսկ օրը ոսկե մեդալ նվաճեց»,- ասաց նախարարը եւ նշեց, որ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի ժամանակ կքանստած ադրբեջանցու պահվածքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ գործ ունենք վախկոտ մրցակցի հետ, որը մարզիկին ոչ վայել պահվածք դրսևորեց:


 «Նրա արարքի գնահատականը, կարծում եմ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան պետք է տա: Իմ կարծիքը միանշանակ է` անկախ ազգությունից` ես դատապարտում եմ բոլոր այն դրսևորումները, որոնք հակասում են արդար մրցակցության և հանդուրժողականության գաղափարներին: Ես` որպես սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, կոչ եմ անում մեր մարզիկներին` հետագայում ևսարժանավայել և հպարտ պահվածքով պատասխանել նման դրսևորումներին»,- եզրափակեց նախարարը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica