close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ ու փոքր Էդիկներ. կրկնվող ճակատագիր

Անտեսված ձայներ

26 Մարտի 2015, 16:50
 Մեծ ու փոքր Էդիկներ. կրկնվող ճակատագիր

Բոլորս էլ կունենանք մի առավոտ, որը չենք տեսնի… Մեկ տարի առաջ հիվանդանոցում մահացած նորակոչիկ Էդիկ Շահնազարյանի գրառումն է սոցցանցում: Էդիկը կրում էր 20 տարի առաջ սահմանագոտում զոհված հորեղբոր անունը:

 

Էդիկը Շահնազարյանների ընտանիքի 4-րդ զավակն էր` ծնվել է 10 տարի ընդմիջումից հետո: «Իրա բոյը, խոսելաձևը, քայլվածքը, մտածելակերպն իմ տեգր Էդոյին շատ էր նման: Ասում էի` Էդոյին չի տեսել, բայց իրա երազանքներն ունի, իրա նման ա մտածում: Դրանից շատ էի վախենում, ասում էի` հա, նման լինի, բայց ոչ` ճակատագրով, արի տես, որ նմանվեց»,- պատմում է Էդիկի մայրը` տիկին Ժանետան, ու հիշում. «5 տարեկանում հարևանից վարդ էր խնդրել, որ տաներ հորեղբոր գերեզմանին, իսկ 7 տարեկանից ինքնուրույն գնում էր` խնամում գերեզմանը…»:

 

Վշտակիր հայրը` 57-ամյա Լյովա Շահնազարյանն էլ տղայի մասին խոսելիս եղբորը չի մոռանում: «Երկուսով մի մարդու կյանք չապրեցին` մեկը` 25 տարեկան, մեկը` 18»: Հայրը ցավով է ասում՝ որդուն չհասցրեց ճանաչել, մահվանից հետո նրա տեսակի մասին բացահայտել են որդու ընկերները:

 

Շահնազարյանների ավագ որդին՝ Թոռնիկը, «Եղնիկներ»-ում է ծառայել, երբեք չի դժգոհել: Էդիկն էլ եղբորից հետ չմնաց, նա էլ ծառայության անցավ Էջմիածնում:

 

«Սահմանի վրա ապրող ընտանիքներից ոչ մեկը չի մտածում իր երեխուն փախցնի, մենք` երեք ախպերս էլ, մասնակցել ենք կռվին, ո՞նց կարայինք մեր երեխային փախցնել»,- հպարտությամբ ասում է հայրը:

 

Էդիկն ուզում էր ոսկերիչ դառնալ, սիրում էր խաչեր նկարել, պատրաստած զարդերն էլ նվիրում էր ընկերուհուն, մորը…

 

Էդիկի ավագ եղբայրը` Թոռնիկը, հիշում է` եղբայրը հաճախ էր մահվան մասին խոսում: «Մի օր վեր կացավ, ասավ` ապե'ր, գիտես, ես շատ չպիտի ապրիմ, շուտ տի մահանամ, ասի` ես քո մենծ ախպերն եմ, իմ կշտին էդ բանը մի՛ ասա, ասում էր` մի բան զգում եմ»: Իսկ մայրը հիշում է. «Կամպուտրի առաջ նստած էր, ասեց` մա'մ, հլը արի, էս նկարը տեսնո՞ւմ ես, ասեց` էս նկարը իմ գերեզմանի քարի վրա կծեծեք»:

 

Մեկ տարի է անցել Էդիկի մահից, բայց մայրը դեռ հաշվում է օրերն ու սպասում որդու վերադարձին: Մայրը պնդում է` որդուն ողջ -առողջ ճանապարհել են բանակ, իսկ թե ինչպես է 7 օրում հիվանդացել ու հանկարծակի մահացել, հայտնի չէ: «Ուղղակի վատն էն ա, որ էս ձևի ստացվեց, հիմա էլ մեզ էս անորոշությունն է տանջում, թե խի՞ երեխուն վերջին պահին տեր կանգնող չի եղել, ո՞վ էր մեղավոր, էդ ա մեզ միակ տանջող հարցը»,- ասում է հայրն ու հույս հայտնում, որ կրկնակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները կտան իրենց հուզող հարցերի պատասխանները:  «Իսկ թե ի՞նչ կտա դա»  հարցին Լյովա Շահնազարյանը պատասխանում է կարճ. «Հոգու հանգստություն, ուրիշ ոչինչ»:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica