close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսական ռոմանտիկան եւ ռեալպոլիտիկը

Հարթակ

4 Մարտի 2015, 15:06
 Ռուսական ռոմանտիկան եւ ռեալպոլիտիկը

Հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՌԴ գլխավոր դատախազությունը պատասխանեց ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` իրեն ուղղված նամակին, կարելի է եզրակացնել, որ ՌԴ գլխավոր դատախազությունը նույն արագությունը ցուցաբերել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի` իրեն ուղղված նամակի պատասխանի հարցում:

 

Եվ, հաշվի առնելով, որ տիկին Փոստասնջյանին ուղղված պատասխանում գրված է, որ Պերմյակովին չեն կարող հանձնել հայկական կողմին, քանի որ Ռուսաստանի քաղաքացի է, ապա կարելի է եզրակացնել, որ նույն բանը գրված է եղել ՀՀ գլխավոր դատախազին ուղղված պատասխանում:

 

Եվ վերջապես, հաշվի առնելով հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մինչ օրս չի հայտարարել, որ ռուսական կողմն իրեն պատասխանել է մերժմամբ, կնշանակի, որ ՀՀ գլխավոր դատախազությունը թաքցնում է փաստերը` մեկ, չի կարողացել ռուսական կողմի առջեւ իրավաբանորեն ճիշտ հիմնավորել իր պահանջը` երկու, եւ վախենում է հայ հասարակությունից` երեք:

 

Վերջինը, միայն վերջինը լավ է, ավելին` փոխադարձ. ինչպես հայ հասարակությունն է վախենում /տեսնես` ինչո՞ւ/ ՀՀ գլխավոր դատախազությունից, այնպես էլ այն, փաստորեն, վախենում է հայ հասարակությունից:

 

Բայց Պերմյակովին չտալու պատմության մեջ մի շատ ուշագրավ նրբություն կա: Ենթադրենք ռուսական կողմը հանձնում էր իր քաղաքացուն Հայաստանին /ինչը չանելու իրավական հիմքերն ուղղակի բացակայում են/, եւ Պերմյակովի դատավարությունը իրականացվում էր ՀՀ դատարանում, եւ նրա պատիժը որոշվում էր ՀՀ-ի անունից, եւ նա պատիժը կրում էր ՀՀ-ի մեկուսարաններից մեկում, ցանկալի է` ամենավատում: Այս պարագայում, հաշվի առնելով հայ-ռուսական առկա հարաբերությունների բնույթը, ի՞նչ եք կարծում, արդյոք ռուսական կողմը չէ՞ր կարող խնդրել իր հայ գործընկերներին, որ դատաքննությունն իրենց ուզած ճանապարհով տանեին, շեշտում եմ` խնդրել, միայն խնդրել, անշուշտ: Իհարկե, կարող էր, ավելին` հայկական կողմը, իհարկե, հետաքննությունն ու դատավարությունը տանելու էր այն ճանապարհով, որով ցանկանում են տանել ռուսները:

 

Ուրեմն ինչո՞ւ է Պերմյակովին Հայաստանին չտալը Ռուսաստանի համար այսքան սկզբունքային: Հարցն ունի երկու պատասխան` ռոմանտիկ եւ ռեալպոլիտիկ: Պերմյակովին Հայաստանին չտալով` Ռուսաստանը Հայաստանից, որին ոմանք համառորեն Հանրապետություն են անվանում, խլում է մեզ մնացած վերջին բանը` ազգային արժանապատվությունը, մնացած ամեն բան, ինչը գտնվում է Հայաստանի տարածքում, այլեւս ռուսական է` մեծ հաշվով: Սա` ռոմանտիկան: Ռեալպոլիտիկի առումով` այս պատմության մեջ կարմիր գծի պես գնում է մի միտք` Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, իսկ ՌԴ-ն իր քաղաքացիներին չի հանձնում: Այն էլ հիմա, երբ Ռուսաստանն աշխարհում իրեն ցույց է տալիս որպես գերհզոր տերություն, որն ինքնաբավ է, ամբողջ աշխարհում չարիքը հաղթահարելու համար բավականաչափ համառ, հզոր եւ անվախ, եւ որի համար իր յուրաքանչյուր շահը, արժեքը, քաղաքացին խիստ կարեւոր են, անգամ, եթե այդ քաղաքացու անունը Վալերի Պերմյակով է:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica