close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Մկրտչյանի «Ուլիսես»-ից էլ սկսվեց ամեն ինչ

Թուղթուգիր

25 Փետրվարի 2015, 14:48
 Սամվել Մկրտչյանի «Ուլիսես»-ից էլ սկսվեց ամեն ինչ

Այսօր թարգմանիչ Սամվել Մկրտչյանի ծննդյան օրն է: 

 

***

2011-ն էր, երևի փետրվարը... Աղմուկ բարձրացավ, որ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» թարգմանվել է հայերեն, էն էլ' Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ:

Ասում եք' ինչո՞ւ աղմուկ բարձրացավ: Բացատրեմ: Գիրքն արժեր 25 000 դրամ: Միանգամից ԶԼՄ-ներում հոդվածներ հայտնվեցին, թե ո՞վ է տեսել էս թվերին, երբ մարդիկ 25 000 դրամ թոշակ են ստանում' էդ գնի գիրք վաճառեն: Ի դեպ, թարգմանչի հետ ոչ ոք չէր խոսում' երկրի տնտեսական վատ վիճակն ու հասարակության սոցիալական խնդիրներն էին ընթերցողի աչքը խոթում:

 

Սամվել Մկրտչյանի թարգմանությունների շնորհիվ էի ծանոթացել Քիփլինգի, Էլիոթի, Լուիս Քերոլի, Ֆոլքների ստեղծագործություններից շատերին, ուստի' չշտապեցի ինչ-որ բան գրել: Աշխատանքից հետո գնացի գրախանութ' գիրքը տեսնելու: Գիրքը գրախանութներում չկար ու չկար:

 

Հաջորդ օրը զանգահարեցի Մկրտչյանին: Ասաց' գիրքը գրախանութներում չի վաճառվում, ընդունում է պատվերներ: Մի փոքր զրուցեցինք ու հաջորդ օրն ինչ-որ բան գրեցի' մի փոքր հոդված, թե ինչո՞ւ պետք է 25 000 դրամ վճարել' «Ուլիսես» գնելու համար:

 

Հոդվածը լույս տեսնելուց հետո Մկրտչյանը զանգեց խմբագրություն ու թե' «կարո՞ղ է' մենք ծանոթ ենք իրար»: Ասացի' ծանոթ չենք, ես մի փոքր ծանոթ եմ իրեն' թարգմանություններից ու հարցազրույցները կարդալով:

 

«Հնարավոր չի' գրել ես այն, ինչ պետք է, իսկ էդպես կարող էր գրել միայն ինձ հետ մտերիմ մեկը, նա, ով տեսել է' ինչպես եմ գիրքը թարգմանել, ընթացքում կիսվել մտքերով»,-ասաց նա ու խմբագրության հասցեն ճշտեց:

 

Հաջորդ օրը հյուրեր ունեի. Մկրտչյանը Ջոյսի «Ուլիսեսն» ու Էլիոթի թարգմանություններն էր ուղարկել խմբագրություն:

 

Զանգահարեցի' շնորհակալություն հայտնեցի, ասացի, որ կուզեի նաև հանդիպել' հարցազրույց անել: Ասաց, թե «հենց «Ուլիսեսը» կարդաս' հանդիպենք, բայց առանց ձայնագրիչի, գրքի մասին կխոսենք ուղղակի»:

 

Իսկ «Ուլիսեսը»... Պիտի խոստովանեմ, որ հայերենով առաջին անգամ էի նման որակի գիրք տեսնում: Ծանոթագրությունները, նկարները... Միակ թերությունն այն էր, որ գրքի լուսանցքը, որտեղ սովորաբար ինչ-որ բաներ եմ խզբզում' արդեն լիքն էր ծանոթագրություններով: Գիրքը տուն տարա' մաման չափսերից վախեցավ' «հո՞ Նոր կտակարանի նոր հատորներից չի»:

 

Մի ամբողջ շաբաթ անքուն մնալուց հետո «Ուլիսեսն» ավարտեցի, շտապում էի կարդալ, որ գնամ-ծանոթանալ Մկրտչյանի հետ: Վերջին էջին էի հասել, երբ հասկացա, որ ոչինչ չեմ հասկացել: Գիրքը փակեցի ու քնեցի' մտածելով, որ առավոտյան երևի թարմ ուղեղով կարթնանամ ու ամեն ինչ տեղը կընկնի: Առավոտյան ոչինչ չէր փոխվել...

 

Զանգահարեցի Մկրտչյանին, թե' «գիրքը կարդացել եմ, բայց բան չեմ հասկացել, մնա' մի քանի ամիս անցնի' երևի մաքուր օդում կարդամ' հասկանամ»: Մկրտչյանը ծիծաղեց ու ասաց.«Եթե ասում ես' չես հասկացել, ուրեմն' լավ էլ հասկացել ես»:

 

Հետո, երբ հանդիպեցինք, ասացի, թե' մեղքս ինչ թաքցնեմ' շտապելով էի կարդում, որ գամ' ձեզ տեսնեմ: Մի լավ ծիծաղեց ու թե' «հո ես չէի փախչելու»: Մկրտչյանի հետ զրուցելուց հետո' հասկացա, որ լավ էլ հասկացել եմ Ջոյսին, բայց հենց եկա տուն ու գիրքը ձեռքս վերցրի' պարզվեց, որ, չէ՛, չեմ հասկացել:

 

1-2 տարի հետո, երբ մի գրքի շնորհանդեսի ժամանակ տեսա Մկրտչյանին' ասացի, որ գիրքը վերընթերցել եմ երկու անգամ ու պարզվեց, որ «ամենաճիշտը» հասկացել էի' հենց առաջին անգամ, երբ ոչինչ չէի հասկացել: Մի լավ ծիծաղեց ու թե' «բա որ ասում էի' հասկացել ես»:

 

***

2013-ին լույս տեսավ Բուքովսկու' «Ամբոխի հանճարը»' Մկրտչյանի թարգմանությամբ: Հիշում եմ' ամեն անգամ, երբ պատվիրում էի գիրքն առաքել' տարբեր հասցեներ էի ասում, որովհետև Մկրտչյանը մեկ գնած գրքի հետ ևս մեկը նվեր էր ուղարկում: Անցած տարի մի օր տեսավ դրսում ու թե' «դե, ասա' էդքան Բուքովսկի ո՞ւմ ես նվիրում»...: Բռնվել էի: Ականջակալներով էի' հարցրեց' էդ ի՞նչ եմ լսում, որ այդքան վերացած էի քայլում, ասացի' Լեոնարդ Քոհեն: Մի լավ ծիծաղեց ու թե' «Լեոնարդ չէ' Լենըրդ, էդ մարդուն լրիվ հայ սարքեցիր»: Ասաց, որ Քոհենի գործերն էլ ունի հայերեն թարգմանած: Կուղարկի: Մոռացավ' չուղարկեց...: Ես էլ անհարմար էի զգում' զանգել ու պատվիրել' մտածում էի, որ զանգեմ' նվեր է ուղարկելու:

 

***

2014-ին ինչ-որ գրքի շնորհանդեսի ժամանակ կրկին տեսա Մկրտչյանին' ասաց.«Բարև, Լեոնարդ» ու մի լավ ծիծաղեց:  Հիշեց, որ պիտի Լենըրդի գիրքն ուղարկեր, հարցրեց.

-Քեզ ո՞ւմ գիրքն էի խոստացել:

-Քոհենի:

-Ո՞ւմ:

-Լեոնարդ Քոհենի: Չէ՛, Լընարդ Քոհեն, չէ՛, Լենըրդ Քոհեն: Ու՜ֆֆ...

-Մինչև ճիշտը չսովորես' էդ գիրքը չեմ տալու...

 

Էդ գիրքն այդպես էլ չունեցա...

 

Կարինե Հարությունյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica