close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+5°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բիզնեսի լավը

Հարթակ

23 Փետրվարի 2015, 16:23
 Բիզնեսի լավը

Մարդիկ, որպես կանոն, քաղաքականություն են մտնում հարստանալու նպատակով: Պարզապես մի մասը կա'մ չի գիտակցում իր այս ցանկությունը, կա'մ գիտակցում է` այն թաքցնելով, կա'մ էլ գիտակցում է եւ բոլորովին էլ չի թաքցնում: Այս համատեքստում լիովին հասկանալի է, թե ինչու, ինչպես ասում են, քաղաքակիրթ աշխարհում, մեծահարուստները չեն ձգտում դեպի քաղաքականություն: Որովհետեւ արդեն իսկ հարուստ են` մեկ, եւ երկրորդ, որը եւս կարեւոր է, այդպես` առանց քաղաքականության, նրանք ավելի անկախ են եւ փակ հասարակության համար: Հարստացիր, որքան կարող ես, որքան ուժ ունես:

 

Մեր երկրում սկսվել է «բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու գործընթաց»: Եվ ամենաուշագրավն այն է, որ այս գործընթացը մյուս կողմից դիտարկվում է որպես բիզնեսի վրա ճնշում: Այսինքն` ԱԺ-ի` գործարարությամբ զբաղվող պատգամավորին քաղաքական դեմքերը դուրս են հրավիրում քաղաքականությունից, մյուս կողմն ասում է, որ ճնշում են գործադրում գործարարի վրա: Փաստորեն, մեր Սահմանադրությունն էլ, որ արգելում է պատգամավորներին նաեւ բիզնեսով զբաղվել, եւս ճնշում է նրանց:

 

Իրականում բիզնեսին, ավելի ճիշտը կլինի ասել բիզնեսմեններին քաղաքականությունից դուրս հրավիրելը միայն հօգուտ նրանց է: Նախ` հարուստ մարդը, այն էլ` շատ հարուստ մարդը արդեն իսկ քաղաքականություն է իրագործում, այն կրող է, դրա գործընթացներում որոշիչ գործոն է: Եվ սրա համար բոլորովին կարիք չկա մտնել քաղաքականություն, քանի որ այն ինքը գալիս, փաթաթվում է խոշոր բիզնեսին, որովհետեւ առանց դրա ուղղակի չի կարող: Այսինքն` խոսքը բիզնեսը ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե քաղաքականությունից օտարելու մասին է, ինչը, կրկնում ենք, միայն լավ է բիզնեսի համար: Ինչո՞ւ, որովհետեւ այս կերպ` առանց քաղաքականության մեջ մտնելու, խոշոր բիզնեսմենը պարտավոր չէ կրել քաղաքական պատասխանատվություն իր գործունեության համար եւ պատասխանատու լինել նաեւ իր թիմի առջեւ: Ավելին` քաղաքական տրամադրությունների, մթնոլորտի գործիչների փոփոխություններից, որոնք անխուսափելի են, քաղաքականություն չմտած բիզնեսմենները, ըստ էության, ոչինչ չեն կորցնում, նրանք ինչպես արտադրում էին իրենց կաթ-մածունը այս իշխանությունների օրոք, այնպես էլ արտադրելու են դրանց հաջորդների օրոք:

 

Այնպես որ` երբ ասում են` բիզնեսը պետք է տարանջատել քաղաքականությունից, իրականում իրականացնում են բիզնեսին աջակցելու պետական ծրագիր: Համենայն դեպս, այսպես ընդունված է ամբողջ աշխարհում: Հարցի մյուս կողմն է, իհարկե, որ մենք չունենք ամբողջ աշխարհի հետ…

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica