close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բաքու-Լուգանսկ -Երևան …

Անտեսված ձայներ

20 Փետրվարի 2015, 14:12
 Բաքու-Լուգանսկ -Երևան …

Լենա Բուդաղյանն  արդեն չգիտի ՝ ո՞ւր փախչի ճակատագրից :  52 տարեկանում դարձյալ ամեն ինչ ստիպված է սկսել  զրոյից : Հուզվում է՝ ճակատիս գրված է` «ցմահ  փախստական»: Այս կնոջ կյանքում 25 տարին մեկ պատերազմ է պայթում: 8 ամիս առաջ  Լուգանսկի կրակներից ամուսնու հետ հազիվ փախան : Տասնամյակների ստեղծածը թողեցին այնտեղ: Նկուղից` ուղիղ Երևան: Լենան չի մոռանում այն մարդուն, ով իրենց փրկեց-հանեց արկերի տակից . «Աստված առողջություն տա նրան, արտաշատցի մի մարդ բոլորիս վերցրեց, բերեց:Տասներեք հոգու, բոլորը` հայեր»:

 

Երևանում Լենային ամուսնու հետ ընդունեց ու սիրով շրջապատեց  Բաքվի` նրա հարևանուհին՝ Սյուզան Կասպարովան:  «20 օր իր անկողինը տվեց մեզ»,- ասում է Լենան  և  մտքով թռչում Բաքու: Այստեղից էլ  համարյա նույն սցենարով` առանց որևէ անհրաժեշտ իրի, փախավ ծնողների հետ 90-ականների սկզբին:  Բաքվից հեռացած վերջին հայ ընտանիքներից  էր: «Մենք հենց այսպես` մեր հագի շորով էլ փախանք : Ադրբեջանցիներն արդեն մեր տանը մեր բաժակներով թեյ էին խմում»,- պատմում է Լենան: Նրա  փախստական ընտանիքը  Երևանում ոչինչ, ոչ մի օգնություն չստացավ : Սակայն նա երջանիկ լինելու շանս ստացավ` ծանոթացավ  Լուգանսկից այստեղ հյուր եկած  Յաշայի հետ, սիրեց նրան, բախտակիցներ էին՝ Յաշան էլ էր Բաքվից Լուգանսկ փախել:  25 տարի առաջ մեկնեցին Ուկրաինա: Մնացածն արդեն պարզ է:

 

Լենան  իր կորցրած հասցեների մեջ չի խճճվում`  Կոմբրոդսկի շրջան, 3-րդ շենք, Կիրովի պողոտա, բնակարան 16:   Ծիծաղում է` Բաքվի տան հեռախոսահարն էլ է անգիր հիշում: Ամուսինը լռում է, խոսել չի ուզում: Լուռ  համաձայն է՝  Լուգանսկ վերադառնալ չկա: Վերջերս են խոսել Լենայի` Լուգանսկում մնացած  ընկերուհու հետ. իրենց շենքը պայթեցրել են:  Տունդարձի ճանապարհ չկա, տունը չկա: Լենան ու Յաշան  Հայաստանից չեն էլ ուզում ուզում հեռանալ: Ամուսնու  հետ ապրում են Շենգավիթ համայնքի Բայդուկովի փողոցում գտնվող սեփական տներից մեկում: Վարձը՝ 60 հազար դրամ, ժամանակավորապես  փոխհատուցում է  ՄԱԿ-ը՝  «Առաքելություն Հայաստան » կազմակերպության միջոցով: «Տունը» մի քանի քառակուսի մետրանոց տարածք է` խոնավ, անլույս պատուհանով: Այս մի քանի քառակուսին ամուսիններով փայլեցրել-մաքրել են, բայց ժամանակավոր կյանք չեն ուզում, հոգնել են, իրենցն են ուզում:  «Мне бы один անկյուն, один անկյուն, միայն դա, մնացածը մենք կգնենք` արդուկ, թեյնիկ»,- ութ ամիս Լենան այս սպասումով է ապրում: Բուդաղյանների ընտանիքը  միայն մի փոքրիկ, թեկուզ` հանրակացարանային, բայց սեփական սենյակ է ուզում:  Դիմել են Միգրացիոն ծառայության պետին, հավատով սպասում են: «Ախր ես կրկնակի փախստական եմ, գոնե բացառություն անեն»,-ասում է Լենան ՝ ականջը Միգրացիոն ծառայության պետից սպասվող պատասխանին:

 

Փոքրիկ բնակարանի հարցով դիմել են նաև Գագիկ Ծառուկյանին, դրական պատասխան չեն ստացել և վստահ են ՝ուրեմն  նամակն անձամբ Ծառուկյանին չի հասել:

 

Լենան Լուգանսկում վարսահարդար էր, «Վեներա» շքեղ սալոնում էր աշխատում:Հիմա հաճույքով ու առանց շնորհակալության ակնկալիքի հարդարում է Բայդուկովի փողոցի հարևանների մազերը: Ամուսինն էլ հանքափոր էր Լուգանսկում, զուգահեռ`  համակարգչային ծրագրավորման ծառայություններ էր մատուցում:  Համակարգիչ  ունենար, այստեղ էլ նույնը կաներ: Ոչ միայն համակարգիչ, շատ անհրաժեշտ բաներ ընտանիքը  չունի, ինչ էլ կա՝  օգնություն է: Լենան պատմում է այն մարդկանց մասին, ովքեր իրենց կողքին են՝ «Առաքելություն Հայաստան»  կազմակերպությունից՝ Տանյան, Սիմոնը, Աշոտը, հարևանները, որ իրեն փոքրիկ գազօջախ, ափսե, բաժակ, տաք ծածկոց տվեցին: Բոլորին ուզում է անուններով նշել: Լենան  ասում է՝ կաշխատենք, սոցիալական դժվարություններից  չենք վախենում, միայն թե խաղաղություն լինի ու տուն. «Ամենակարևորը խաղաղություն լինի, եթե խաղաղություն լինի, ամեն ինչ էլ կլինի»:

 

Հայտարարված զինադադարներին Լենան  չի հավատում: Հավատա էլ՝ գնալու տեղ, միևնույն է, չունի: Պետք է մնա ու նոր կյանք սկսի՝  3-րդ անգամ: Թե’ Բաքվի, թե’ Լուգանսկի  իր տաքուկ տները կարոտում է. «Даже очень կարոտել եմ»:  Բայց  երևանյան ամենօրյա  խնդիրներն այնքան շատ են՝ «զիզի-բիզի» էմոցիաների ժամանակ չկա…

 

 Գ.Խաչատրյան, Հ.Հարությունյան

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica