close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անհատական տրնգիների ժամանակները

Հարթակ

16 Փետրվարի 2015, 15:10
 Անհատական տրնգիների ժամանակները

Առաջին հարցը, որ առաջացավ ինձ մոտ (եւ շատ-շատերի), լսելով Սերժ Սարգսյանի ելույթը` ամբողջովին նվիրված Գագիկ Ծառուկյան պերսոնային, «ինչու»-ն էր: Առաջին հարցը, որ առաջացավ ինձ մոտ (եւ շատ-շատերի), կարդալով Գագիկ Ծառուկյանի պատասխանը, էլի «ինչու»-ն էր… Քանի որ այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հասցեին, եւ վերջինս՝ Սերժ Սարգսյանի, մենք գիտենք, շատ լավ գիտենք եւ վաղուց գիտենք, ուրեմն՝ ինչո՞ւ, այն էլ հիմա, երբ առավել քան երբեւէ կոնսոլիդացված պետք է լինենք` գոնե մեկ անգամ մեր դարավոր պատմության մեջ ազգովի Ծիծեռնակաբերդ բարձրանալու համար:

 

Առաջին հարցը, որ առաջացավ ինձ մոտ (եւ շատ-շատերի), լսելով գեներալ Մանվել Գրիգորյանի ելույթը` ուղղված Ռուբեն Գեւորգյանին, «ինչու»-ն էր: Նույն հարցն  ինձ մոտ  (եւ շատ-շատերի) առաջինը ծագեց, երբ կարդացի Ռուբեն Գեւորգյանի պատասխանը՝ ԵԿՄ նախագահին…

 

Ի՞նչ եք ուզում իրարից, տղե'րք, իշխանությո՞ւն, է ունեք, ամեն մեկդ ձեր չափով, բայց ունեք: Փո՞ղ, դա ավելի շատ ունեք, ավելի շատ, քան պետք է ունենայիք, ավելի շատ քան ունեն ՀՀ, ինչպես դուք եք սիրում ասել` տասնյակհազարավոր քաղաքացիներ՝ միասին վերցրած: Ազդեցությո՞ւն, բայց դա էլ ունեք, տղե'րք… Հապա մտեք Էջմիածնի ինչ-որ սրճարան եւ ասեք, որ «գեներալի մարդն եք», «չեստ կտան»… Ուրեմն ի՞նչ է եղել, տղե'րք, ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք հիմա ուզում, իրարից ուզում, մեզանից տանում՝ իրարից ուզելով եւ այդ ուզածը ստանալ չկարողանալով, չկարողանալուց…

 

Պատերազմն ավարտվել է, դուք այնտեղ եք մնացել, տղե'րք, ձեր երկխոսություններից մենք հայրենասիրություն չենք սովորում, մենք հիասթափվում ենք երկիր սիրելուց, տղե'րք, ձեր պատճառով, ձեր օրինակով, ձեզ նմանվելով….

 

Հայտնի «Տղամարդիկ» ֆիլմում է ասվում՝ «այ, այ, այ», տղե'րք: Ֆիլմում այս բառերին հաջորդում է քոչարին, ազգային-ավանդական, հայրենասիրական, մեր՝ բոլորիս քոչարին…Այսօր մարդ չկա, ում հետ քոչարի պարենք, տղե'րք, այսօր անհատական տրնգիների ժամանակներում ենք, եւ այդ ժամանակների հերոսը… էլի դուք եք, տղե'րք:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica