close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վտանգավոր ինտելեկտ

Հարթակ

13 Փետրվարի 2015, 17:33
 Վտանգավոր ինտելեկտ

Իր քաղաքական հակառակորդին ոչնչացնելու գլխավոր զենքը իշխող կուսակցության և նրա առաջնորդի համար, պարզվում է, ինտելեկտն է, ինտելեկտ, որից այնքան կաղում է հակառակորդ կուսակցությունը, իսկ իրենք, ահա, խելքի ծով են:

 

Ոչ ոք չի հերքում, որ ՀՀԿ-ական, հատկապես` ջահել մասսան տիրապետում է գիտելիքների որոշակի ծավալի, ինչն անկհայտորեն ցուցադրում են թե՛ քաղաքական հարթակներում, թե՛ նույնիսկ «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղալիս: Բայց հասարակ մարդու, ասել է՝ ժողովրդի ինչի՛ն են պետք, օրինակ, Շարմազանովի խորը գիտելիքները պատմությունից, ի՛նչ արժեք ունի պարոնի իմացությունը, ենթադրենք՝ ի՞նչ է եղել մեռած Ալեքսանդր Մակեդոնացուն Հունաստան տեղափոխող երիվարներից մեկի անունը: Դա գուցե գիտելիք է, բայց ինտելեկտ չէ: Ինտելեկտը, բացի իմացաբանական կատեգորիա լինելուց, նաև բարոյական հասկացություն է, և երբ գիտելիքին չի գումարվում բարոյականությունը, այն այդպես էլ մեռնում է՝ ինտելեկտ չդարձած:

 

Հիմա վերադառնանք իշխող կուսակցությանն ու նրա ջահել մասսային, հատկապես` կուսակցության առաջնորդի ինտելեկտին: Մենք ամենևին չենք հերքում նրա առկայությունը նշյալ անձանց մոտ, սակայն կուզենայինք պարզել, թե, այնուամենայնիվ, ո՞րն է դա, նյութականանալու կամ, որ նույնն է, դրսևորվելու ի՞նչ եղանակներ ունի: Այդ ինտելեկտով տնտեսական առաջընթա՞ց է արձանագրվել, երկիր է ու պետությո՞ւն է ծաղկել, արտագա՞ղթ է կասեցվել, չքավորության զարհուրելի վիճա՞կ է փոխվել: Ո'չ մեկը, ո'չ մյուսը: Եվ եթե` ոչ, ապա ո՞ւմ է պետք ձեր այդ ինտելեկտը, պարոնա'յք: Մի՞թե պարզ չէ, որ, դրսևորման առավել հանրաշահ հնարավորություններ չգտնելով, այդ ինտելեկտը մի տեղից գոնե պիտի դուրս պրծներ և դուրս է պրծել ձեր իսկ անձնական, բարեկեցությունը ապահովելու «գծով»: Միմիայն: Բայց չէ՞ որ դա անբարո է:

 

Իսկ, ինչպես արդեն ասվեց, ինտելեկտն առանց բարոյականության չի լինում՝ վտանգավոր է:

 

Բ.Գասպարյան 

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-.ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում: 

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica