close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրեն ուղղված ամենակարեւոր մեղադրանքը Ծառուկյանը չհերքեց

Հարթակ

13 Փետրվարի 2015, 16:40
 Իրեն ուղղված ամենակարեւոր մեղադրանքը Ծառուկյանը չհերքեց

Սերժ Սարգսյանի՝ իրեն ուղղված 4 էջանոց մեղադրական ելույթին Գագիկ Ծառուկյանն այսօր պատասխանել է գրեթե նույն ծավալի սեփական ելույթով: Թեեւ ԲՀԿ առաջնորդին, ի տարբերություն ՀՀԿ առաջնորդի, ոչ ոք ելույթ ունենալիս չի տեսել /ԲՀԿ-ականներից բացի/, Գագիկ Ծառուկյանն իր ելույթի տեքստը տարածել է գրավոր: Գագիկ Ծառուկյանը հաճախ է այդպես վարվում: Սա, ընդ որում, ամենեւին էլ փոքրիկ նրբություն չէ, այլ խոսում է այն մասին, որ կա'մ ԲՀԿ առաջնորդը կարդալ չի սիրում՝ ժողովրդի առջեւ, կա'մ կարդալ չի սիրում՝ առհասարակ, կա'մ էլ այլ կոմպլեքսներ ունի…

 

Այնուամենայնիվ, մենք կարդացինք Գագիկ Ծառուկյանի ելույթն՝ ամբողջությամբ: Լավն էր, հատկապես՝  «հայտնի մարդ»՝ հենց նոր Գագիկ Ծառուկյանի կողմից Սերժ Սարգսյանին տրված «կնիքը»: Հօգուտ Գագիկ Ծառուկյանի ասենք, որ նա իր ելույթում, եթե, իհարկե, տեղում իմպրովիզներ չի արել, որեւէ վիրավորական խոսք չի ասել Սերժ Սարգսյանի հասցեին, այսինքն` չի ասել՝ «տրամաբանություն չունեցողը դու ես» կամ «անգրագետը դու ես…»: Փոխարենը Ծառուկյանը պատասխանել է իր հասցեին ուղղված քաղաքական եւ անգամ` քրեական մեղադրանքներին:

 

Այս բոլոր սպառիչ պատասխանները տալուց հետո, ԲՀԿ առաջնորդն, այդուհանդերձ, չի պատասխանել մի, իմ կարծիքով, ամենակարեւոր հարցին, իրեն ուղղված մեծագույն մեղադրանքին` հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի կարծիքով` Գագիկ Ծառուկյանը ժողովրդի կողմից կնքված «Դոդի Գագոն» է, ով, նախագահական կարծիքի համաձայն, «անգրագետ է, տրամաբանությունից զուրկ եւ հայրենիքը կրկես դարձնող»: ԲՀԿ առաջնորդը, ով պատրաստ է առաջադրվել նախագահի թեկնածու, այս՝ իրեն ուղղված ամենակարեւոր մեղադրանքին չի պատասխանել:

 

Ընդ որում` այսօր եւ երեկ սեփական կուսակցության առաջնորդի հասցեին ուղղված այս մեղադրանքներին չի պատասխանել նաեւ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը: Նա իր անձնական կարծիքն է հայտնել, թե՝ Ադոլֆ Հիտլերն էլ հո գրագետ մա՞րդ էր, բայց, արի եւ տես, որ 40 մլն մարդ կոտորեց… Սա արդեն նշանակում է, որ, ԲՀԿ մամուլի քարտուղարի անձնական կարծիքով, Գագիկ Ծառուկյանը ճիշտ որ գրագետ չէ, ի տարբերություն Հիտլերի, փոխարենը մեծ սիրտ ունի, որը ամբողջ օրը ցավում է հայ ժողովրդի համար:

 

Ի դեպ, ցավի մասին: Կարծում եմ գլխացավ հաստատ կարելի է ստանալ՝ փորձելով ընտրել նրանց միջեւ, ովքեր մեկ ասում են, թե քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ, մեկ էլ ցանկանում են անգրագետներին հանել քաղաքականությունից, եւ նրանց, ովքեր ոչ միայն չեն հերքում, որ իրենք գրագետ չեն, այլեւ փաստում են, որ գրագիտությունն այդքան էլ լավ բան չէ, ավելին` այն կարող է չարիք դառնալ մարդկության համար, ինչպես Ադոլֆ Հիտլերը…

 

Ում էլ ընտրենք՝ սխալվելու ենք, թեեւ մենք վաղուց ենք սխալվել, այն օրից, երբ մեր հայրենիքը թույլ տվեցինք դարձնել կրկես, թույլ տվեցինք բոլորին` ե'ւ անգրագետներին, ե'ւ «գրագետներին»:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 

«Հարթակ» բաժնում հրապարակումները կարող են չհամապատասխանել yerkir.am-.ի խմբագրության մոտեցումներին: Դա ընդունեք որպես ազատ խոսքի իրավունքի դրսեւորում:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica