close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+8°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օպերա են գալիս միայն աշխարհահռչակները

Հարթակ

12 Փետրվարի 2015, 11:55
 Օպերա են գալիս միայն աշխարհահռչակները

Իտալիայում, օրինակб Ռոսսի ազգանունը սովորական ազգանուն է, ինչպես Հայաստանում, ենթադրենք` Գրիգորյանը: Այսինքն` եթե իտալացուն անվանում են Պաբլո Ռոսսի, դա նույնն է, որ մեկին Հայաստանում անվանեն Արմեն Գրիգորյան: Բայց բավական է, որ Պաբլո Ռոսսին, հատկապես` նրա անունը, դուրս գա Իտալիայից եւ հայտնվի կոնկրետ Հայաստանում, որպեսզի դառնա աշխարհահռչակ բրենդ:

 

Դե դուք պատկերացրեք` քայլում եք Երեւանում, օրինակ` Աբովյան փողոցով, եւ տեսնում եք մի նրբիկ ռեստորան, որի պատուհաններին եւ դռան վրա ճաշակով, լատինատառ գրված է` «Պաբլո Ռոսսի»: Բա չե՞ք մտնի, եթե, իհարկե, փող ունեք:

 

Բայց եթե նույն այդ վայրում զբոսնելիս տեսնենք «Պաբլո Ռոսսի»-ի փոխարեն` «Արմեն Գրիգորյան», հաստատ չենք մտնի, անգամ` կծիծաղենք, ձեռ կառնենք, չէ՞ որ, ինչպես իտալացի աշխարհահռչակ դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի պրոդյուսերն է ասել, Երեւանը մութ եւ գորշ քաղաք է, որտեղ իրենք ցանկանում էին մի լույս վառել, բայց թույլ չտվեցին, հասկանալի է` մութ ուժերը եւ գորշ զանգվածները:

 

Ի դեպ, դուք լսե՞լ եք Անտոնիո Կոնսալես անունը: Չէ, համաձայն եմ, սիրուն է հնչում, այնպես չէ, ինչպես, օրինակ, Արման Մովսիսյանը, բայց, այդուհանդերձ, գիտե՞ք Անտոնիո Կոնսալեսին, երբեւէ լսե՞լ եք, թե ինչպես է նա դաշնամուր նվագում: Ասում են` աշխարհահռչակ է, ոչ ինչպես մեր Կարեն Դուրգարյանը, իսկական «աշխարհահռչակ»:

 

Դե սա նշանակում է, որ աշխարհում նրան ճանաչում են, նա բոլոր հեղինակավոր բեմերի համար ցանկալի հյուր է: Հայրենի իտալական Միլան քաղաքի Լա Սկալա օպերայի գեղարվեստական ղեկավարն էլ գիշերները չի քնում, որպեսզի միջոց գտնի` Կոնսալեսին իր մոտ կանչելու: Չի ստացվում, աշխարհահռչակ մարդիկ հո ամեն պատահական տեղ չե՞ն գնալու, հատկապես, երբ այդ տեղերը մութ են եւ գորշ:

 

Բայց, արի եւ տես, որ իտալացի դաշնակահարը եկավ Երեւան, ինչպես ասում են, «բացառիկ» համերգով: Մարդը եկավ, ապահովեցին հյուրանոցով, անգամ` դաշնամուր տվեցին, ինչը Կոնսալեսը հաստատ կյանքում առաջին անգամ չէր տեսնում, ստեղծեցին բոլոր պայմանները, որ պատրաստվի համերգին, բայց դե մթությունն ու գորշությունն իրենցն արեցին:

 

Դուրգարյանը, որպես «օպերային թատրոնի բոլոր մութ եւ խավար ուժերի գերագույն գլխավոր հրամանատար», չհամաձայնեց «կցվել» «աշխարհահռչակ» իտալացուն` երկու անգամ տեսնելով, թե ինչպես է նա նվագում, այսինքն` թե ինչպես չի կարողանում նվագել:

 

«Համերգն» ավարտվեց մութ եւ գորշ ուժերի հաղթանակով, իսկ մի լույսը, որն այդպես էլ չվառվեց իր կյանքում երբեք մի լույս չտեսած երեւանյան Օպերայում, հեռացավ Հայաստանից` կամաց սուլելով Ռախմանինովի 2-րդ կոնցերտը` նախատեսված դաշնամուրի եւ նվագախմբի համար:

 

Աշխարհահռչակ, ներողություն, լուսավոր եղեք, ինչպես Երեւանը:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
14 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica