close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խուժանության մասին

Հարթակ

9 Փետրվարի 2015, 17:50
 Խուժանության մասին

Եթե այս իշխանություններն են կանգնած Արտակ Խաչատրյանի, ինչպես նաեւ Արամ Մանուկյանի, ուրիշների հանդեպ վերջերս տեղի ունեցած բռնությունների հետեւում, քանի որ «էլ ո՞վ պետք է կանգնած լինի», ապա նշանակում է, որ մինչեւ 1998-ը Հայաստանում տեղի ունեցած բոլոր հանցագործությունների, բռնությունների հետեւում կանգնած է եղել այդ օրերի իշխանությունը: Եվ եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկրում քաղաքացու, ակտիվիստի, կուսակցականի հանդեպ տեղի ունեցած բռնությունները բացահայտվեն այսօր, ապա այդ բռնությունների բացահայտումը պետք է սկսել 90-ականներից, երբ, ինչպես հիշում ենք, ասում էին` «ով մեզ հետ չէ, սրիկա է», իսկ «մենք»-ը, տվյալ պարագայում, ՀՀՇ-ն էր:

 

Չինացիները մի խոսք ունեն` «երբեք մի' մեղադրեք թագավորին, որովհետեւ վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նրա տեղում»: Մի քիչ հայաստանացնելով այս խոսքը` ասենք` երբեք մի' մեղադրեք իշխանություններին, որովհետեւ երեկ դուք նրանց փոխարեն էիք: Եվ մենք այսօր պահանջում ենք, որ ամենամոտ ապագայում բացահայտվեն 90-ականներին Հայաստանում բոլոր ծեծվածների, անհետ կորածների, խոշտանգվածների, սպանվածների պատմությունները, քանի որ այդ բոլոր հանցագործությունները չբացահայտված թողնելը խուժանություն է:

 

Ի դեպ` խուժանության մասին: 90-ականներին, երբ ՀՀՇ-ն, այսօրվա տերմինով ասած, Հանրապետականն էր, Արամ Մանուկյանը տեղի ունեցած ինչ-որ բռնության դեպքի առնչությամբ, ինչի մեջ, հասկանալի է, մեղադրում էին օրվա իշխանություննեևրին, ասում էր` «գործը գտնվում է իրավապահների քննության տակ», նաեւ` մոտավորապես հետեւյալը` «ով պնդում է, թե սա իշխանությունների սարքած գործն է, խուժան է»: Հիմա, երբ ՀՀՇ-ից մնացածները ոչ միայն օրվա իշխանություն չեն, այլեւ զզվում են նրանից, Արամ Մանուկյանը կոնկրետ ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի գործի առնչությամբ ասում է, թե` «հիմա ինչ-որ տեղ ինչ-որ խուժան ասում է, որ դա իշխանությունների սարքածը չէ, ես դրա հետ համաձայն չեմ»: Այսինքն` այն ժամանակ խուժանը նա էր, ով մեղադրում էր իշխանությանը, այսօր խուժանը նա է, ով չի մեղադրում իշխանությանը: Եվ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, նա, ով երկու կարծիք, երկու տարբերակ, երկու հնարավորություն, երկու վարկած է առաջ քաշում, ուրեմն խուժա՞ն է: Հենց այդ պատճառով էլ խուժանությունը ամենեւին էլ բազմակարծությունը եւ դրա ապահովումը չէ, ճիշտ հակառակը:

 

Չմոռանամ ասել` նա, ով համաձայն չէ այս հոդվածում արտահայտված մտքերի հետ, ամենեւին էլ խուժան չէ, առավել եւս` սրիկա…

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica