close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեխեքին բաց թողեք, տղե'րք…

Հարթակ

5 Փետրվարի 2015, 17:17
 Երեխեքին բաց թողեք, տղե'րք…

Նախախորհրդարանը կամ Հիմնադիր խորհրդարանը, կամ` «համայն հայության փրկության հույսը» «Յութուբ»-ում մի տեսահոլովակ է հրապարակել, որում երեխաները` Վահագն Սեֆիլյանը, Ազատուհի Եղնուկյանը, այլք, պատմում են, թե ինչ է կատարվել Բերձորում այս հունվարի 31-ին:

 

Եթե արդեն զարմացաք եւ զայրացաք, երբ չափահաս ծնողների փոխարեն եղածը պատմում են անչափահաս եւ անմեղ երեխաները, ապա կարող եք հենց այս պահից այլեւս չկարդալ այս հոդվածը: Իսկ մենք շարունակենք: Ես անձամբ տեսահոլովակը նայել եմ անձայն` մի շատ պարզ պատճառով, ինձ համար նման հարցերում կարեւոր չէ, թե ինչ են ասում երեխաները: Ոչ թե, որովհետեւ նրանք ճիշտը չեն ասի (հենց նրանք գուցե ասեն), այլ որովհետեւ նրանք երեխա են: Այս համատեքստում մի՞թե կարեւոր է, թե ինչ է ասում Սեֆիլյանի որդին կամ Եղնուկյանի աղջիկը, արդյոք պե՞տք է նրանց օգտագործել, այո', հենց օգտագործել՝ սեփական քաղաքական կամ այլ նպատակներին հասնելու համար:

 

Եվ եթե Նախախորհրդարանից որեւէ մեկը կպնդի, թե Արցախ` ավտոերթի տանելով նաեւ երեխաներին, իրենք ոչ թե օգտագործել են նրանց, այլ ուղղակի ցանկացել են նրանց պարզապես տանել Արցախ, ապա այս պարագայում, երբ երեխաներն են ասում, թե ինչպես է եղել, նրանք բացահայտորեն օգտագործվում են սեփական ծնողների կողմից…

 

Վաղվա Հայաստանը` երջանիկ, միացյալ, ուժեղ, նրանցն է, անշուշտ, բայց դա չի նշանակում, որ այսօր նրանք պետք է այդ Հայաստանը ստեղծեն: Նրանք ոչ միայն չպետք է խոսեն իրենց ծնողների, մեր` բոլորիս քայլերի (լավ, թե վատ) մասին, այլև չպետք է իմանան դրանց մասին` անկախ նրանից` իրենց ծնողները Նախախորհրդարանի անդա՞մ են, «Ժառանգություն» կուսակցությա՞ն, թե՞ ռեժիմի դեմ արդեն հավերժ պայքարող այլ «տքնաջան» ուժերի:

 

Տղե'րք, ինչ  անում եք, սիրուն չի, վաղուց սիրուն չէր, բայց չափն անցնում եք,  չափը մեր երեխաների մանկությունն է, նրանց անվտանգությունը:

 

Անմեղին մեղավոր մի' դարձրեք, տղե'րք…

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 

Լուսանկարը՝ Նախախորհրդարանի ֆեյսբուքյան էջից

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica