close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռեպլիկն ու բումերանգը նույն բանն են

Հարթակ

4 Փետրվարի 2015, 17:43
 Ռեպլիկն ու բումերանգը նույն բանն են

Ժամանակն է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ավելորդ ռեպլիկներով իր կուսակցության համար էժան դիվիդենդներ չշահի: Առնվազն տգեղ է:

 

Այսօր, երբ, ի վերջո, համաձայնություն է կայացվել ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, և ոչ առանց ՀՅԴ ջանքերի` ընդդիմության համար բավարար ներկայություն է ապահովվել այդ հանձնաժողովում (ՀՀԿ` 6, ԲՀԿ` 2, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», ՕԵԿ` մեկական), Զոհրաբյանը նշել է` լավ է, եթե ընդդիմությունից մեկնումեկը չորոշի կոալիցիա մտնել:

 

Ըստ երևույթին` ԲՀԿ-ական պատգամավորը լավ չի գիտակցում հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը կամ մոռացել է իր կուսակցության ու ՀՀԿ-ի օյինները բազմաթիվ ընտրական հաշվիչ հանձնաժողովներում, որոնց առաքելությունն առանձնապես չի տարբերվում ԱԺ-ում ստեղծվող հանձնաժողովի առաքելությունից:

 

Երևի ԲՀԿ-ի ոչ հին անցյալն արդեն հաշիվ չէ, ու պիտի ԲՀԿ-ի էության մասին դատենք` նրա այսօրվա կեցվածքից ելնելով: 2012 թվականի ԱԺ ընտրություններում, երբ ԲՀԿ-ն արդեն կեցվածք էր դրսևորում ՀՀԿ-ի նկատմամբ և, այսպես ասենք, պայքարում էր արդար ընտրությունների ու ձայների արդար հաշվարկի համար, արտասահմանից տեսանկարահանող սարքերի աննախադեպ քանակ էր ներկրել ու, իր ներկայացուցիչների նախաձեռնությամբ, տեղադրել գրեթե բոլոր տեղամասային հանձնաժողովներում:Այսօրվա պես հիշում եմ` երբ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը դիտորդների խմբով այցելեց մեր հանձնաժողով, նկատեց տեսախցիկն ու գովեց ԲՀԿ-ի նախաձեռնությունը: Հեֆերնի հուզմունքը տեսնել էր պետք: Բայց ի՞նչ իմանար խեղճ մարդը, որ ընտրությունների ընթացքում այդ սարքերն այդպես էլ որևէ խախտում չեն հայտնաբերելու:

 

Արդեն հաջորդ` նախագահական ընտրություններում, 2013 թվականին, երբ ԲՀԿ-ն ավելի ընդդիմադիր էր, իր տեսանկարահանող սարքերն այնպես էր թաղել, ասես դրանք գոյություն էլ չեն ունեցել: Մի՞թե բոլորովին կարիք չկար ցույց տալու, թե ինչպես էին Սերժ Սարգսյանի կողմնակիցները աղաղակող ընտրախախտումներ անում, կամ ինչպես էին ԲՀԿ-ական քաղաքապետերն աշխատում Սերժ Սարգսյանի օգտին:

 

Իսկ այսօր արդեն Նաիրա Զոհրաբյանը, չնայած այս ամենին, «ռեպլիկներ է բաց թողնում», թե ԱԺ հանձնաժողովի կազմը հարմար է, եթե ընդդիմադիրներից մեկը չմտնի կոալիցիա: Առանձնապես մեծ խելք պետք չէ` հասկանալու համար, թե, «ընդդիմադիրներից մեկը» ասելով, որ ուժին նկատի ունի տիկին Զոհրաբյանը: Բնականաբար` ո'չ ՀԱԿ-ին, ո'չ «Ժառանգությանը» և ո'չ էլ ՕԵԿ-ին, այլ Դաշնակցությանը, որ ոչ մի կերպ չի համաձայնում միանալ ԲՀԿ-ի հակասահմանադրական-հակաբարեփոխական շարժմանը, որին «համաժողովրդական շարժում» անունն են տվել:

 

Բայց նույնիսկ եթե հաշվիչ հանձնաժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերից մեկնումեկը որոշ հարցերում համագործակցի էլ իշխանությունների հետ, դա հիմք չէ, որ հաշվիչ հանձնաժողովը կդառնա իշխանական, ինչպես սխալմամբ կարծում է ԲՀԿ-ական պատգամավորը: Հաշվիչ հանձնաժողովն ունի մեկ գործառույթ, այն էլ` տեխնիկական-մեխանիկական: Բավական է այդ հանձնաժողովում լինի ընդամենը մեկ ընդդիմադիր (իսկ ԲՀԿ-ից առնվազն 2-ը կա), որ հանձնաժողովին զերծ պահի մանր խուլիգանություններից: Փաստորեն, Նաիրա Զոհրաբյանը վստահ չէ, որ իրենց երկու պատգամավորները կլինեն ճիշտ տեղում ճիշտ պահին ու չեն վարվի այնպես, ինչպես իրենց տեսախցիկները` ո'չ տեսել եմ, ո'չ լսել:

 

Էդիկ Անդրեասյան

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica