close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+8°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոստան Զարյան. Բանաստեղծություններ

Թուղթուգիր

2 Փետրվարի 2015, 22:59
 Կոստան Զարյան. Բանաստեղծություններ

Ծնվել է Շամախի քաղաքում։ 1890 թվականին` հոր մահվանից հետո, Եղիազարյանների ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ Կոստանն ընդունվում է ռուսական գիմնազիա։ Մի քանի տարի անց ավագ եղբայրը նրան տանում է Փարիզ և տեղավորում Սեն-Ժերմեն քոլեջում, որն ավարտելուց հետո Կոստան Զարյանն ապրում է Կովկասում և մեկնում Բելգիա` ուսումը շարունակելու նպատակով։ Այստեղ նա ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1910-1913 թվականներին Զարյանն ապրում է Վենետիկում, որտեղ էլ Մխիթարյան միաբանների մոտ սկսում է սովորել հայերեն։ Մինչ այդ Զարյանն իր աշխատությունները գրում և հրատարակում է տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն: Երևանում քչերը  կարողացան կյանքի օրոք հասկանալ և գնահատել Կոստան Զարյանին, ում կոչում էին հայկական Գյոթե։

 

ՓՈՂՈՑՈՒՄ

 

Եկ քեզ տանեմ: Թեւս սեղմիր,

Զգոյշ քայլիր

Եւ փողոցից,

Ուր խոր մութը-անձրեւ,թախիծ-

Հռծկլտում են վիրաւորւած,

Անցնենք կամաց:

 

Սէրս որբ է անտէր,անտուն:

Սէերս որբ է ոտաբոբիկ եւ անանուն,

Կանգնած ինչպէս տխուր հառաչ

Դռան առաջ

Սրտիդ:

 

Ցեխի վրայ ծունկ է դրել,

Կիսով թաղւել

Քաղաքը լուռ:

Վայող քամին մագիլներով իր սըրասուր

Ճանկռոտում է տանիքները

Եւ տուներում կուկուզ արած պառաւները,

Քունը կորցրած,

Չարչարւում են, մտահոգւում:

 

Թեւս սեղմիր:

Նայիր-

Նման անբուժ, օրհասական մի հիւանդի,

Խաւարը այս երկարել է դանակի տակ վիրաբուժի,

Իսկ փողոցի ծայրին կանգնած

Մեզ սպասում է յույսի ճրագնը աղաւաղւած:

 

Ես ուզում եմ քեզ մօտ զգալ: Քանաքեռի

 Բարձունքներում մի գիւղացի

Քարայրի մէջ նստած միտք է խոր մտածում,

Մինչ իր հօտը մթութիւն է արածում:

Նա ձանձրացած դուրս է գալիս

Եւ զզւանքով աշխարհի վրայ թափ է տալիս

Խոնաւ, թրջւած իր փափախը

Եւ զսպում է սրտի վախը:

 

Զգոյշ քայլիր: Մութի դիզած ստւերներում

Խորտակւել են պատրանքները: Մեզ սպասում է

քամին տրտում:

Սեղմիր թեւդ թեւիս ուժգին,

Շրջենք կամաց վիհին ոլոր եզերքներին:

 

 

ՄԻ ՄԵՆԵՐԳ

 

Ա’ռ, լուսին

տխրագին,

սիրտս վառ

ա’ռ:

Ցաւերի

հեկեկանք,

սին սխրանք

թախիծի

Է,-

սիրտս վառ

Է:

Բոցերում

շղարշիդ,

թեւերում

հմայքիդ,

թող կորչին

սըգածին

պատրանքներ

եւ խոհեր՝

ինձ մաշող

եւ այրող

այս կեանքի:

 

Ես մեռնել

եմ ուզում՝

քո կախարդ

ոսկեզարդ

անհունում:

Ես մեռնե’լ

եմ ուզում:

Քո մեռած

ժըպիտի

սադրանքով,

քո սառած

համբոյրի

մշտահիր

սաւանով՝

քօղարկի’ր

իմ հոգին,

ո~  լուսին:

 

Ա’ռ,լուսին

տխրագին,

սիրտս վառ՝

ա՝ռ:

 

ՄԵՌՆՈՂ ՔԱՂԱՔԸ

1.

Քաղաքը, պարպված վախի  պատճառով,

Բազմապատկել է իր սեւ դռները:

Հեռվում հեծում է տխրության մի ծով-

Ծալվել են վհատ մարդկանց թեւերը:

Քանդվել է մի դար:Հին տարեցույցը

Մի խաչ է դրել խավարի վրա,

Որպեսզի բացվի գաղտնի հանգույցը,

Որպեսզի վերջին դեպքը չուշանա՝

Փշուր գա մահվա խուլ ժամացույցը:

 

Չե՞ք լսում միթե փողոցի լացը,

Ուր ոստիկանը կանգնել է մեռած:

Չե՞ք տեսնում սարսափ ցանող արկածը

Եւ տանիքների դիակները փռված:

 

Փակվել է ընդմիշտ հույսի շրջանը

Այս օրհասական քաղաքի ծայրին-

Սեւ ամպը  նորից նվաճել է  սարը

Եւ մեր արձանը գամվել է խաչին:

Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica