close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեւոն Զուրաբյանին, իրոք, պետք է հանգստանալ

Հարթակ

2 Փետրվարի 2015, 14:06
 Լեւոն Զուրաբյանին, իրոք, պետք է հանգստանալ

Նախ` «հանգստանալ» բառի, առավել եւս` գործողության մեջ ոչ մի վատ բան չկա: Ավելին` հաճախ հանգստանալը միակ խոհեմ ելքն է ստեղծված իրավիճակից: Իսկ իրավիճակը հետեւյալն է` իր աշխատանքներ է սկսել Ազգային ժողովը:

 

Այս փաստը, բացի ամեն ինչից, նշանակում է մի շատը պարզունակ բան` եթե ԱԺ-ն սկսել է իր աշխատանքները, կնշանակի` մենք ԱԺ ունենք: Ավելին` եթե խորհրդարանի օրակարգում կան մի շարք օրինագծեր, որոնք ներկայացվել են կառավարության կողմից, նշանակում է, որ մենք կառավարություն էլ ունենք: Իսկ եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք ԱԺ-ի հերթական նստաշրջանի օրակարգը, ապա կտեսնենք, որ այնտեղ կան նաեւ ՀՀ նախագահի կողմից վավերացման ուղարկված որոշ միջպետական համաձայնագրեր, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ մենք նախագահ էլ ունենք, ով, ուշադրություն, միջպետական համաձայնագրեր է կնքում այլ պետությունների լեգիտիմ նախագահների եւ կառավարությունների հետ:

 

Ուրեմն` արձանագրենք` լավ, թե վատ, կույր, խուլ, թե հեռատես ու ականջալուր, բայց մենք կառավարման համակարգ ունենք` իշխանական երեք կարեւորագույն ինստիտուտներով: Բայց, անշուշտ, կառավարման համակարգ ունենալը չի նշանակում, որ այն ճգնաժամի մեջ չէ: Այսինքն` եթե մենք ունենք նախագահ, ԱԺ եւ կառավարություն, դա դեռ չի նշանակում, որ նրանք ունեն աշխատելու հնարավորություններ եւ կարողանում են գործարկել իրենց ծրագրերը, ընդ որում` ոչ մի նշանակություն չունի` այդ ծրագրերից երկիրը շահո՞ւմ է, թե՞ հակառակը:

 

Մեր կառավարման համակարգը, սակայն, ամբողջովին տիրապետում է երկրում, քիչ է ասել, իրավիճակը, հետեւաբար, խոսք գնալ անգամ չի կարող, որ մեր կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է: Այսինքն` երբ որեւէ երկրի կառավարման համակարգը գտնվում է ճգնաժամի մեջ, դա ոչ թե նշանակում է, որ այն վատն է, քրեածին է, օլիգարխիկ է, մի խոսքով` ռեժիմ է, այլ նշանակում է, որ տվյալ կառավարման համակարգը հնարավորություններ չունի տվյալ երկրի տարածքում իրավիճակը վերահսկելու եւ կյանքի կոչելու իր` թեկուզ վատ, թեկուզ կործանարար ծրագրերը:

 

Թե ի՞նչն է դրդել, ի դեմս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, ոչ իչխանական եռյակին ԱԺ քննարկմանը ներկայացնել «Մեր կառավարման համակարգը ճգնաժամի մեջ է» վերնագրված հարցը, դժվարանում ենք ասել, հատկապես, որ մեր երկրում այդ համակարգը, ինչպես համոզվեցինք եւ ամեն օր համոզվում ենք, ամենեւին էլ ճգնաժամի մեջ չէ: Սակայն, չնայած քաղաքական փորձառությանը, Լեւոն Զուրաբյանն այսօր իր զարմանքն է հայտնել, որ իրենց բարձրացրած այդ հարցն ընդգրկված չէ ԱԺ-ի հերթական օրակարգում:

 

Այս փաստի առնչությամբ Լեւոն Զուրաբյանը մեղադրել է Գալուստ Սահակյանին Սահմանադրություն խախտելու մեջ եւ հարցին ավելի լայն ու սպառիչ քննարկում ապահովելու համար 20 րոպե ընդմիջում վերցրել: Գալուստ Սահակյանն այդ ընդմիջումը տվել է, իսկ հետո ավելացրել, թե Լեւոն Զուրաբյանն ուզում է մի քիչ հանգստանալ…

 

Տպավորություն կա, որ մեր երկրում կառավարման համակարգը ոչ թե ճգնաժամի մեջ է, այլ ուղղակի հոգնել է, բայց, մյուս կողմից, ոչ իշխանականներն էլ, հատկապես` նրանք, որոնց պայքարը մինչեւ վերջ է, տվյալ պարագայում` «ավազակապետության դեմ», եւս, իրոք, հանգստանալու կարիք ունեն: Համ էլ ժողովուրդը կհանգստանա, ժողովուրդն, ով, ի տարբերության իր օրվա իշխանությունների եւ ոչ իշխանությունների, երբեք չի խառնել եւ չի խառնում շարժումը գործողության հետ:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica