close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2019
+12°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2019
USD1476.43
GBP1615.98
EUR1529.69
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մուսա Մուրտազալիևն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Սպորտ

31 Հունվարի 2015, 15:11
 Մուսա  Մուրտազալիևն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի առաջարկով Հայաստանի կառավարությունը երեկ պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքաքականի անդամ Մուսա Դալգատի Մուրտազալիևին:

 

 

«Մուսա Դալգատի Մուրտազալիևը  Եվրոպայի առաջնության մրցանակակիր է և պատրաստվում է 2015 թվականի աշխարհի առաջնությանը»,- հայտնել է  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը:

 

Wrestling.am-ի հաղորդմամբ, կառավարությունը լսելով առաջարկը՝ հունվարի 30-ին պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մուսա Մուրտազալիևին (ծնված 1986 թ մայիսի 26-ին, բնակության վայրը՝ Երևան, Աբովյան 9):

 

 Մուրտազալիևը հանդես է եկել 74 կգ և 84 կգ քաշային կարգում, հանդիսանում է 2011 -2014 թվականների Եվրոպայի առաջնությունների երկրորդ և երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող:

Մուրտազալիևն ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմում այժմ նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին, ինչպես նաև 2015 թվականի Եվրոպայի օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնությանը։ Նա հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: 

 

ՀՀ նախագահի 2010 թվականի հունվարի 18-ի ՆՀ 3-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Մուսա Դալգատի Մուրտազալիևին: Նախագահի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի  կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ մարզիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ նրա 27 տարին լրանում է 2015 թվականի մայիսի 26-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Հրադադար Սիրիայում
17 Հոկտեմբերի 2019, 22:09 Հրադադար Սիրիայում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica