close
Եղանակը Երևանում
24 Սեպտեմբերի 2018
+15°
+25°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովուրդն` ընդդեմ քավորության եւ խնամիության

Հարթակ

29 Հունվարի 2015, 17:45
 Ժողովուրդն` ընդդեմ քավորության եւ խնամիության

Կառավարության, ապա ԱԺ շենքի, անգամ` նախագահականի առջեւ առեւտրական դարձած ժողովուրդը բողոքում է, եւ դա լավ է: Ընդ որում` ամենեւին նշանակություն չունի` ինչի դեմ կամ ինչ ստանալու ակնկալիքով: Բողոքը, հատկապես` ժողովրդական, միշտ լավ է: Դա նշանակում է նախ` սեփական ձեռքը վերցնել սեփական ճակատագիրը եւ շահերի պաշտպանությունը, շեշտում ենք` սեփական: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ ժողովրդի ցանկացած բողոք չուղղորդվի: Սա այն դեպքն է, երբ ինչ-որ կուսակցություն, կուսակցական, ոչ թե գնում եւ կանգնում է ժողովրդի, քաղաքացու կողքին, այլ գնում եւ գլխավորում է բողոքող ժողովրդին, քաղաքացուն, եւ հենց այդ պահից այդ ժողովրդական բողոքն այլեւս դառնում է քաղաքական պայքար, եւ, որ ամենավատն է, ժողովրդական բողոքն օգտագործվում է` որպես քաղաքական պայքարի զենք: Հենց այդ պահից ժողովուրդը սկսում է խաբվել, օգտագործվել, նրա անունը սկսում է շահարկվել, արդյունքում` ժողովուրդն ուզում էր` լավ լինի, բայց ստացվեց` ինչպես միշտ:

 

Ի դեպ, ժողովրդի մասին: Եթե Հայաստանում մի կողմ դնենք բոլոր խնամիներին, քավորներին եւ նրանց բարեկամներին, ապա մյուս կողմում կմնա ժողովուրդը, որն այսօր բողոքում է: Եվ ոչ թե «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփողությունների, զանազան ապրանքների գների թանկացումների կամ երկրի արտաքին քաղաքական կուրսի դեմ, Հանրապետական կամ այլ ցանկացած կուսակցության դեմ, այլ հենց այս համատարած քավորության եւ խնամիության դեմ, որ հենց ինքը` գաղջն է:

 

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica