close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2018
+3°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2018
USD1484.99
GBP1618.85
EUR1551.29
RUB17.25
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ընտանիքից երկու հոգի ուղղաթիռ չի նստի». ընտանիքը հիշում է Սերգեյին

Հասարակություն

28 Հունվարի 2015, 15:20
 «Ընտանիքից երկու հոգի ուղղաթիռ չի նստի». ընտանիքը հիշում է Սերգեյին

12-ամյա Ալեքսանդր Սահակյանը ցույց է տալիս հոր` ռազմական օդաչու Սերգեյ Սահակյանի հետ պատրաստած ուղղաթիռների փոքր մոդելները: Ալեքսանդրը հոր գործը շարունակողն է լինելու` ցանկանում է ռազմական օդաչու դառնալ:

 

Ալեքսանդրի երկվորյակ եղբայրը` Արթուրը, իրավաբան է դառնալու, ասում է` օրենքներն ու ճիշտը պաշտպանող մարդ:

 

Տղաները հիշում են` ինչպես էր հայրը կատակներ անում, հետո ասում, որ «սրտներին մոտ չընդունեն», մեկ-մեկ էլ բարկանում էր: Հարցնում ենք` ամենաշատը ո՞ւմ վրա, մատնացույց են անում 2.5 տարեկան Խաչատուրին:

 

Մեծ տղաները հոր հետ մեկ անգամ ուղղաթիռով զբոսնել են: Խաչիկին ու կնոջը երբեք չի բարձրացրել երկինք: «Չգիտեմ, ինձ ասում էր` ընտանիքից երկու հոգի ուղղաթիռի մեջ չի լինում: Խաչիկին տանում էր աշխատանքի, տղաներով, ընկերներով մինչև երեկո` տուն գալը, պահում էին»,- պատմում է Սերգեյի կինը` Քրիստինե Սահակյանը: Նա խոստովանում է, որ խանդում էր օդին ու օդանավերին, իսկ Սերգեյը երբեք խանդոտ չի եղել. «Շատ լավ ամուսին էր, շատ լավ հայր: Շատ էր սիրում իր տղաներին, հպարտանում էր տղաներով: Մենք էլ միշտ իրենով ենք հպարտացել ու շարունակելու ենք հպարտանալ: ...Ծանոթացել ենք 1998 թվականին` նրա քույրիկի Տրնդեզի ժամանակ: Մեկ-երկու տարի ընկերություն ենք արել, հետո ամուսնացել ենք: Տարիները միշտ էլ քաղցր են եղել մեզ համար, էդպես օր չի եղել, որ … Չգիտեմ…»:

 

 

Քրիստինեն հիշում է, թե ինչպես է Սերգեյն աշխարհով մեկ եղել, երբ իմացել են, որ երկվորյակ տղա են ունենալու. «Ասացի` Սերյո'գ, զույգ տղաներ ենք ունենալու, շատ ուրախացավ, եկանք տուն, սկսեց բոլորին զանգել, ասել: Հետո աղջիկ էինք ուզում ունենալ, էլի տղա եղավ, ուրախացավ, ասաց` մեծացնելու էի, տայի ուրիշին»:

 

Կինն ու երեխաները խնամքով ցույց են տալիս Սերգեյի` զինվորական ծառայության ժամանակ ստացած պատվոգրերն ու շքանշանները, լուսանկարները:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԼՂՀ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին անձնակազմի ղեկավար, մայոր` 38-ամյա Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և կողային տեխնիկ Սարգիս Նազարյանը:

 

Մանրամասները դիտեք yerkir.am-ի տեսանյութում:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

 

 

«Հայրենիքը ձեզ չի մոռանա»
10 Դեկտեմբերի 2018, 10:14 «Հայրենիքը ձեզ չի մոռանա»
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica