close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+24°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.82
EUR1566.58
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թշնամի ունենալը բարեկամ ունենալու պես կարեւոր է

Հարթակ

27 Հունվարի 2015, 13:13
 Թշնամի ունենալը բարեկամ ունենալու պես կարեւոր է

Տարիներ առաջ, երբ թույլատրելիության սահմաններում հրապարակվեց Ադրբեջանի ռազմական դոկտրինը, պարզ դարձավ, որ Ադրբեջանն իր ամենամեծ թշնամի համարում է Իրանը: Ճիշտ է, կարճ ժամանակ անց ադրբեջանցիներն ուղղեցին այս «սխալը», մասնավորաբար` Բաքվի փողոցներում մարդիկ ցույցի դուրս եկան, որի ընթացքում, որպես Ադրբեջանի թշնամիներ, նշվեց երեք ազգ. ադրբեջանցիները վանկարկում էին` «ռուսի, պարսի, էրմանի, Ազերբաջան դուշմանի» (ռուսները, իրանցիները եւ հայերը Ադրբեջանի թշնամիներն են): Թեեւ որպես Ադրբեջանի թշնամի նշվեցինք նաեւ մենք, ես անկեղծորեն սկսեցի նախանձել նրանց, որովհետեւ նրանք հստակ գիտենք, թե ովքեր են իրենց թշնամիները: Ինչո՞ւ է սա կարեւոր:

 

Նախ` որովհետեւ, եթե դու արդի աշխարհում որեւէ թշնամի չունես, ուրեմն կա'մ չես ապրում, կա'մ ինքնախաբեությամբ ես զբաղված, կա'մ  գոյություն չունես` որպես ինքնուրույն, անկախ սուբյեկտ, այլ մեկ այլ պետոթյան տրամադրության տակ ես, հետեւաբար, ինքդ քո թշնամիները չունես, կամ էլ իշխանություններդ ի վիճակի չեն պարզել, թե ովքեր են երկրիդ թշնամիները: Արդյունքում` հաճախ բարեկամը թշնամի է դառնում:

 

Հետեւաբար, թշնամի ունենալը բարեկամ ունենալու պես կարեւոր է: Եթե դու թշնամի չունես, ուրեմն ճիշտ չես ապրում: Եվ ամենակարեւորը` եթե դու քո թշնամուն ամենեւին էլ որպես թշնամու չես վերաբերվում, ապա կարելի է տեսնել, թե ինչպես է թշնամիդ օգտվում քո թուլությունից, ինչպես հայտնի անեկդոտում` երբ երկար եւ ժպտալով նայես գեղեցիկ աղջկա, ապա կարող ես տեսնել, թե ինչպես է նա ամուսնանում:

 

Ուրեմն ո՞վ կամ ովքե՞ր են մեր թշնամիները: Սա պարզելու համար երկու ճանապարհ կա` հարցնում ենք իշխանությանը, հարցնում ենք ժողովրդին: Վերջինս գրեթե վստահաբար կասի` թուրքերը, հասկանալի է` նկատի ունենալով նաեւ կամ նախեւառաջ ադրբեջանցիներին:

 

Ճիշտ է, կլինեն մարդիկ, հատկապես` հիմա, ովքեր կասեն` ռուսները, շատերը գուցե պնդեն, որ Արեւմուտքը, այդ թվում, ենթադրենք, պորտուգալացիներն եւ իսլանդացիները, իսկ առանձնահատուկները կարող են տալ անգամ Մոլղոլիայի կամ Հասարակածային Գվինեայի անունները: Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա նրանք բազմիցս եւ ամենաբարձր մակարդակով են հայտարարել, որ Հայաստանը, այսինքն` մենք, թշնամի չունի:

 

Մարդասիրությո՞ւն է սա, արդյոք, անշուշտ: Բայց մեզ վրա գրեթե ամեն օր կրակող իրական թշնամու պարագայում համաժողովրդական զգոնության կորո՞ւստ է նաեւ սա, անխոս: Ուրեմն հատկապես հիմա, երբ ինչպես նախագահ Սարգսյանն է ասում` «թող ոչ ոք չմտածի, թե մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն... », շատ կարեւոր է ի լուր աշխարհի հայտարարել, որ Ադրբեջանը, որտեղից էլ կոնկրետ արհավիրքը գալիս է, մեր թշնամին է, որին, ճիշտ է, մենք պատրաստ ենք եւ կարող ենք ու պետք է հաղթենք, բայց որից պետք է նաեւ զգուշանալ: Նրանք, օրինակ, մեզանից զգուշանում են, թեկուզ միայն այն պատճառով, որ մենք նրանց համար վաղուց արդեն պետականորեն ընդունված թշնամի ենք: Ադրբեջանին թշնամի հայտարարելը կարող է անգամ առաջին քայլը դառնալ` մեր բոլոր թշնամիներին իրենց անուններով կոչելու համար:

 

Ու մի կարեւոր բան` թշնամին նա է, ով խլել է կամ ցանկանում է խլել այն, ինչը մերն է` անկախ նրա մասշտաբից, տեսակից եւ քանակից: Ուրեմն` Ադրբեջանը մեր թշնամին է, բայց ոչ միայն Ադրբեջանը:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Եղանակն՝ առաջիկա օրերին
26 Սեպտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
26 Սեպտեմբերի 2018, 14:54 Բջնիի մոտակա անտառում հրդեհ է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica