close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+20°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ խաբել են, տղե'րք

Հարթակ

23 Հունվարի 2015, 15:02
 Մեզ խաբել են, տղե'րք

Հիշո՞ւմ եք` ինչու մտանք Եվրասիական տնտեսական միություն, բացի 170 միլիոնանոց շուկային միանալուց: Բացի, իհարկե, հայ-ռուսական, հայ-բելառուսական, հայ-ղազախական դարավոր, բարեկամական, եղբայրական կապերից (հատկապես` վառ արտահայտված հայ-ղազախական կապերում), էլ ինչո՞ւ մտանք, ամենակարեւոր պատճառը ո՞րն էր` համենայն դեպս, ըստ պաշտոնական բարձրաձայնված վարկածի: Եթե հիշում եք` մենք որոշում կայացրեցինք մտնել ԵՏՄ, առաջին հերթին` հաշվի առնելով մեր անվտանգությունը:

 

Եթե մոռացել եք, ապա հիշեցնենք նաեւ, որ այս տարվա հունվարի 2-ից մենք պաշտոնապես ԵՏՄ անդամ ենք,: Սա նշանակում է, մեզ այդպես ասում էին, որ մեր անվտանգության մակարդակը անհամեմատ ավելի բարձր չափանիշների պետք է հասնի, այլ կերպ ասած` մեզ վրա կրակողն այսուհետ կրակում է 170 միլիոնանոց շուկայի վրա: Բայց ի՞նչ ենք տեսնում այս օրերին` ճիշտ հունվարի 2-ից հետո սահմանին` արդեն 10 զոհ:

 

Մենք 10 զոհ ունենք, տղե'րք, 10 զոհ՝ մեկ ամսում: Սա պատերա՞զմ է, եթե` ոչ, ապա ինչո՞ւ այսքան զոհ, եթե` այո, մենք ի՞նչ ենք անում` այստեղ նստած` գրիչները ձեռքներիս…

 

Ուրեմն մեզ խաբում են, խաբել են եւ բոլոր կողմերից: Նախ` ԵՏՄ մտնելիս, քանի որ մեր անվտանգության մակարդակը չբարձրացավ, Մոսկվան, Մինսկը, Աստանան խորապես թքած ունեն 170 միլիոնանոց շուկայի մաս կազմող Հայաստանի քաղաքացիների ուղղությամբ արձակված մահացու կրակոցների վրա: Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր է անում ՀՀ Տավուշի մարզ, բայց լուռ է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականություն պահպանման հարցը  օրակարգում ունեցող ՀԱՊԿ կոչեցյալ «կոնտորան»:

 

Մեր ապրանքներն արագընթաց գնացքներով ԵՏՄ անդամ երկրներ առանց մաքսատուրքերի չեն գնում, տղե'րք, եւ այնտեղից մեզ մոտ նույն արագությամբ ապրանքներ չեն գալիս: Փակ է Հայաստանի` ԵՏՄ տանող միակ ցամաքային ճանապարհը` Լարսը: Մեզ, փաստորեն, խաբել են, տղե'րք:

 

Մենք 10 զոհ ունենք… Թշնամին էլ ունի, բայց թո'ղ մարդասիրություն չլինի` դա կարեւոր չէ, տղե'րք:

 

Հովիկ ԱՖՅԱՆ

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica