close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2018
USD1482.67
GBP1650.40
EUR1570.76
RUB17.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը` վաղը

Թուղթուգիր

8 Հունվարի 2015, 15:58
 Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը` վաղը

 

Հունվարի 9-ին' ժամը 17-ին, The Loft-ում /Մոսկովյան 3' «Պատանի հանդիսատես» թատրոնի հետևի կողմում/ տեղի կունենա Զարուհի Բաթոյանի «Անմոռուկ» գրքի շնորհանդեսը: Սա հեղինակի բանաստեղծությունների առաջին ժողովածուն է: «Անմոռուկ» գիրքը միայն այդ օրը կվաճառվի 1000 դրամով:

 

***

Ծով աղջիկ

Աղջիկ թե ունենամ,
անունը կդնեմ Ծովինար,
որ կարճ ասեն Ծով,
որ կարոտ չլինի ծովերի,
ազատության, արևի...
որ հենց ինքը Ծովը լինի:

 

***

Երբ երջանիկ ես

Տերևի պես ազատ,
Անձրևի պես մերկ ու խոնավ,
Քամու պես անամոթ եմ,
երբ երջանիկ ես առանց ինձ:
Ծառից պոկված տերևի պես
ազատ եմ ու անկշիռ...

 

***

Գիշերը նման է փետուրի:

Ճերմակ, քնքուշ ու նուրբ սահում է երկնքով:
Տխրությունն այս անգամ ինձ կների:
Այսօր գրկել եմ քեզ,
Ու գիշերս նմանվել է փետուրի...

 

***

Օտար քաղաքները խլեցին,
տարան մարդկանց,
ում սիրում էի...
Հիմա ապրում եմ՝ բաժանված
մի քիչ, մի քիչ՝ ամեն քաղաքում...

 

***

Երկրորդ հարկի իմ պատուհանից
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ
նույն դեմքն ունեն...

Դո՛ւ էլ անցիր մեր փողոցով...

 

***

Բժիշկս ասում է՝
որ մեջքդ չցավի
աթոռի՛ն հենվիր,
հենարան է պետք...

Այս պարզ ճշմարտության համար 
գնացել էի բժշկի...

 

***

Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:


yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica