close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+22°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաղում ենք` անգամ մեր խաղի մեջ անկատար մնալով

Հարթակ

23 Դեկտեմբերի 2014, 16:30
 Խաղում ենք` անգամ մեր խաղի մեջ անկատար մնալով

Անընդմեջ խաղում ենք: Մանուկ հասակում խաղից հաճույք ենք ստանում, խաղում ենք հենց էնպես, խաղում ենք, քանի որ անելու ուրիշ բան չունենք: Խաղում ենք, որ հաղթենք, ու յուրաքանչյուր պարտություն պատմություն չենք սարքում, պարտությունը մոռացվում է նոր հաղթանակը գրանցելուն պես` ամեն պահ: Հետո մի քիչ մեծանում ենք ու կամաց-կամաց ուրիշ խաղի մեջ մտնում...

 

Խաղում ենք, որովհետև ուզում ենք սրան կամ նրան դուր գալ` հաճախ էդ ճանապարհին ու հենց խաղի պատճառով էլ կորցնելով սրան կամ նրան:

 

Խաղում ենք, որովհետև հաճախ էդպես է մեզ հարմար, որովհետև տարվում ենք խաղով, տրվում հարմարությանը:

 

Խաղում ենք` երբեմն չզգալով, որ ուրիշի խաղն ենք խաղում:

 

Խաղում ենք` չհասկանալով, որ ուրիշն է մեզ «խաղացնում»:

 

Խաղում ենք` նաև մեզ համար` կողքից տեսնենք` ինչքան լավ կարող ենք խաղալ:

 

Խաղում ենք, փոշմանում մեր խաղի համար, փորձում լինել` ինչպես որ կանք, բայց շարունակում ենք խաղալ` դիմացինը խաղացողին է սովոր:

 

Խաղում ենք ու ինչքան համառորեն ենք փորձում թաքցնել էդ փաստը` ավելի ցցուն է դառնում մեր խաղը:

 

Խաղում ենք, խաղում ենք ուրիշների հետ, որովհետև ժամանակին մեզ հետ էլ մեկ ուրիշն է խաղացել:

 

Խաղում ենք բառերի, զգացմունքների հետ, իսկ հետո ամբողջ գիշեր տապակվում մեկ ուրիշի խաղի արդյունքում մեզ շպրտված մի սիրուն բառի համար:

 

Խաղում ենք լույս ու ստվերի հետ, դրանք դասավորում` ինչպես ձեռնտու է, ու հետո զարմանում` էդ ինչո՞ւ օրն իմը չէր:

 

Խաղում ենք` առավոտյան, ցերեկը, երեկոյան, իսկ գիշերը… գիշերը փակ աչքերով սեփական ոչնչությունդ է քեզ հետ խաղում:

 

Խաղում ենք` ժպտում, համաձայնում կամ մերժում, զարմանում, հոգոց հանում, հիանում կամ հիասթափվում, իբր թե ջանում, փորձում, բայց ընթացքում հարմար պահ փնտրում լացելու համար` միակ` խաղից դուրս վիճակը:

 

Խաղում ենք` դեպքերի ու դեմքերի հանդեպ անտարբեր ձևանում` սեփական անզորությունը թաքցնելու համար:

 

Խաղում ենք` անգամ մեր խաղի մեջ անկատար մնալով…

 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica