close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանային առօրյա

Անտեսված ձայներ

21 Դեկտեմբերի 2014, 22:41
 Սահմանային առօրյա

«Էս ամբողջ հիմնարկն իմն ա»,- Ոսկեվանի եկեղեցու առջև գոհ ժպտում է  Նունուֆար Դավթյանը:  1803 թվականին  կառուցված փայտյա եկեղեցին  100 տարի անց քարե դարձավ, 100 տարի անց էլ ՝ 2003-ին,  վերակառուցվեց: Բարերարը գյուղի փեսա էր, ավելի կոնկրետ ՝ տիկին Նունուֆարի փեսան: Այսպես՝ «ծանոթի  կարգով»  էլ Սուրբ Գայանե եկեղեցու հսկիչ նշանակվեց  Նունուֆար Դավթյանը: Տիրություն է անում նաև հարևանությամբ կառուցված մարզասրահին:  «Զարգանում ենք»,- կեսժպիտ սկսում է  տիկին Նունուֆարը, հետո արագ անցնում սահմանամերձ Ոսկեվանի առօրյային. «Կրակոցը վեր լի վեչ, լավը կլի, արդեն ամպը գոռալուցն էլ եմ վախըմ»:    Գնդակոծության  ժամանակ  եկեղեցու հսկիչը, որ մկրտված էլ  չէ, դիմում է փոքրիկ խորամանկության՝ ականջից արագ հեռացնում  է չլսողների համար նախատեսված սարքը. «Անջակս հանըմ եմ, կրակոցը մանամ վեչ»:  Լավ լսողներն  էլ  20-25 տարում սովորել են` կյանք է սահմանի վրա:

 

Գյուղը  հայ-ադրբեջանական  սահմանից  ընդամենը 1,5 կիլոմետրի վրա է: Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը պաշտոնաթող զինվորական է, կրակոցները  «բանի տեղ չդնելը»  թվերով է ապացուցում` գյուղն ունի 407 ծուխ, բոլորը տեղում են, այս տարի էլ  21 փոքրիկ է ծնվել, աննախադեպ թիվ է վերջին տարիների համար: Դպրոց-մանկապարտեզ ՝ նորոգված են, համայնքային կենտրոնի ու ամբուլատորիայի շենքերը ՝ ընթացքի մեջ: Գյուղապետ Ալեքսանյանը հատուկ անդրադառնում է փոքրիկ արտադրության հիմնման ծրագրին, որ սկսել է  «Սլովակ» ՍՊԸ-ն:  Ոսկեվանցիների  աճեցրած մրգերից  ու հատապտուղներից օղի կթորեն:  Խոստացել են  մեկ տարում 300 հազար եվրոյի ներդրում անել,  30 ոսկեվանցու էլ գործի ընդունել: Ոգելիցի այս արտադրության համար գյուղապետարանը  հին մանկապարտեզի շենքն է հատկացրել ՝ ուղիղ ադրբեջանական դիրքերին է նայում:  Դիրքերը «չտեսնելու են տալիս» ոչ միայն սլովակները. գյուղը 300 հեկտար վարելահող ունի, մեկ սանտիմետր անգամ անմշակ չէ: Ոսկեվանն էլ  ամռանն ակտիվացած  կրակոցների թիրախում էր`  փոքրիկներին գյուղից հանեցին,  տներ վնասվեցին:  Տուժած ընտանիքները  վնասի փոխհատուցման գումարն  արդեն ստացել են,  փոքրիկներն էլ վերադարձել են գյուղ: 

 

Ոսկեվանի թիկունքին  հռչակավոր խաչն է, որ ամենաբարձր կետից՝ իր 12 մետր բարձրությամբ ու թևերի  8 մետրանոց բացվածքով, հսկում է հայտարարված, բայց շատ խարխուլ խաղաղությունը:  Ոսկեվանի խաչը նաև հարևան ադրբեջանական գյուղերի տեսադաշտում է:  Սերյոժա Աբրահամյանը ցավում է ՝  ձևական հայտարարված հրադադարը միայն խորացրել է  հարևանի հետ հակամարտությունը: Մինչև 2000 թվականը սահմանային հողերը Ղուշչի Այրումի հետ  համատեղ էին  մշակում:  Հիմա  այդ մասին մտածելը նախկին զինվորականին  մի չլսված  արկածախնդրություն է թվում:  Հենց հռչակված խաղաղության շրջանում Ոսկեվանը հերթական զոհն ունեցավ  ՝ ադրբեջանական դիրքերից արձակված գնդակը  ուղիղ  երիտասարդ զինծառայողի  զարկերակին  դիպավ: Գյուղում  տղաներ կան,  հայրերի անունն են կրում` Սաղաթել, Յուրա, ծնվել են  նրանց մահից հետո: Սերյոժա Ալեքսանյանը չգիտի` «եր՞բ կմարսվի այս ամենը »:

 

 

Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica