Դավիթ Բաբայանը` հակառակորդի դիվերսիոն փորձի մասին
Արցախ

Yerkir.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել, և հակառակորդը 5-7 զոհ է տվել:
Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այո, փորձ են կատարել, հետ են շպրտվել: Նրանք ունեն զոհեր, բայց ավելի մանրամասն պետք է ճշտել ԼՂՀ ՊԲ-ից»,- ասաց նա: