close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԹԵՅԱՎՃԱՐ. Սպարտակ Ղարաբաղցյան

Թուղթուգիր

5 Դեկտեմբերի 2014, 15:51
 ԹԵՅԱՎՃԱՐ. Սպարտակ Ղարաբաղցյան

Ստամբուլում մահմեդականները նրան էֆենդի էին ասում, իսկ քրիստոնյաները պարոն-ով էին դիմում: Ասատուր Համամջյանի մեծ պապին էլ են այդպես դիմել:

 

Մեր թաղում, սակայն, ոչ էֆենդի, ոչ էլ պարոն` Ասո էին կանչում:

 

Իսկ երբ հանրային բաղնիքում էլ գործի անցավ, քիսաչի մականունը կպավ Ասոյին: Նրան տեսնողը չէր էլ ենթադրի, թե էդ շենշնորհի տեր մադը իր և ընտանիքի հացը վաստակում է հանրային բաղնիքում սրան-նրան լողացնելով:

«Ինչո՞ւ է ամոթ,-ասել էր Ասոն,- ամոթ չէ, ամոթը ընտանիքը անոթի ձգելն է»:

 

Հոգսաշատ, բայց  բարությունը չկորցրած մարդ էր Ասոն: Փայլուն ֆրանսերեն գիտեր, խոսում էր Պոլսո ազնվաշուք հայերենով, իսկ գի՞րը, տեսել եմ` մարգարտաշար էր:

 

Աշխատավայրում Ասոն մի փոքրիկ խուց ուներ` պարզ, հասարակ կղբանքով: Այնտեղ Ասոյի աշխատանքային պարագաներից զատ թիթղյա մի բաժակ էլ կար, ուր հաճախորդների նվիրած թեյավճարն էր հավաքում: Նրա հաճախորդների որակն էլ ուրիշ էր: Ասոն իր գործի  կարևորությունը շեշտելու համար թվարկում եր նրանց ու հատուկ առանձնացնում Հրաչի ու Փափազի անունները: Հրաչը` Հրաչյա Ներսիսյանն էր, Փափազը` Վահրամ Փափազյանը: Նրանք Ասոյի  հայրենակիցներն էին: Հպարտությունից զատ Ասոյի համար նաև մխիթարանք էր, որ այդ հանճարեղ մարդիկ ապրում են նույն քաղաքում: Նրանց գոյությունը հույս էր, տոն, հրավառություն

 

Մի քչախոս, մռայլ հաճախորդ էլ ուներ Ասոն, որը հայտնի էր իր ժլատտությամբ` թեյավճար չէր տալիս: Մեկ- մեկ Ասոն նրան էլ էր հիշում

 

Օրը ուրբաթ էր: Հայրս ինձ ու եղբորս բաղնիք տարավ: Արևելյան բաղնիքի աղմուկը երաժշտության է նման. պղնձե թասերի ու տազերի հնչեղ զրնգոցներ, հոսող ու թափվող ջրերի խոխոջ ու խշշոցԵվ հետո, մի շատ կարոևր բան կա. այստեղ  բոլորը մերկ են ու հավասար:

 

Եռման ջրից բարձրացող թանձր գոլորշու մեջ աստիճանաբար ուրվագծվում էր Ասոյի բարի դեմքը, և գոտկատեղից մինչև ծնկները փաթաթված սրբիչով, որպես եգիպտական քուրմ, ամբողջ հասակով հայտնվում էր կողքիդ: Ջրով լի տազերի մեջ Ասոյի աշխատանքային պարագաներն էին` հատուկ գործվածքներից կարված նախշուն քիսաներ, անուշաբույր օճառի տարբեր տեսակներ.

 

- Է մանչս,- մեղմ ձայնով դիմեց ինձ,- մարմինդ թուլցուր:

 

Քիսան դանդաղ սահեցրեց մեջքիս: Մի քանի անգամ նույնը անելուց հետո, զարմացած ասաց.

 

- Աս ի՞նչ թուխ մաշկ ունես, մանչս, Հաբեղստանի՞ց եկար:

 

- Հաբեղստանը որտե՞ղ է, քեռի Ասատուր:

 

- Աֆրիկա մանչս, Աֆրիկամայրաքաղաքը` Ադիս Աբեբա, լսա՞ծ ես,- ամեն բառի հետ քիսան համաչափ բարձրանում ու իջնում էր իմ թուխ մաշկի վրայով:

 

- Քո ասածը Եթովպիպիան է, քեռի Ասատուր:

 

- Նույնն է մանչս, նույնն է

 

Քիսաչի Ասոն և աշխարհագրության դաս էր տալիս, և իր գործն անում:

 

Դրվագված, պղնձե ջրաման ուներ, պռնկից միչև տակը ձգվող օձաձև բռնակով: Նրանով մի քանի անգամ տաք-տաք երանելի ջորը լցրեց գլխիս ու պատրաստվեց հաջորդ արարողությանը: Մյուս տազի մեջ ճեփ-ճերմակ օճառափրփուրն էր` բլուր-բլուր

 

Քիչ անց, ճերմակ ամպ հիշեցնող փրփուրի մեջ էր բարուրելու ինձ ԱսոնԱոնուշ, երանելի թմբիր էր

 

Բաղնիքից հետո Ասոն ինձ ու եղբորս լիմոնադ հրամցրեց, հորս` սուրճ: Դուրս գալիս նկատեցի, թե ինչպես Ասոն բացեց իր խորհրդավոր խցիկի դռնակը, ու հորս տված թեյավճարը գցեց խորքում թաքցրած գանձակի մեջ:

Ասոն հաշտվել էր ճակատագրին:

 

- Փառք Տիրոջ,-ասում էր,- ընտանիքս անոթի չէ:

 

Ինչ գործի էր անցել Ասոն, ոչ ոք նրան անուն ազգանունով չէր դիմել: Երանի այդ օրն էլ չդիմեին: Այդ օրը գունդ գունդ, Ասոյի գոտկատեղին հազիվ հասնող հասակով մեկը խիստ պաշտոնական մտավ հանրային բաղնիք, ու.

 

-Համամջյան Ասատուրը դո՞ւ ես,-ասաց:

-Ես եմ,-պատասխանեց Ասոն:

-Հագնվիր, տեղ ենք գնում:

 

Ասոն լուռ ու հնազանդ կատարեց մսագունդ հիշեցնող մարդու հրամանը:

 

Տեղը, ուր տարան Ասոյին, այդ տարիներին շատերին էր ծանոթ` մանավանդ հայրենադարձներին:

 

Ասոն առաջին անգամ էր: Ջերմ, մտերմիկ տոնով սկսվեց զրույցը նրա հետ.

 

-Մեզ պիտի օգնես ընկեր Ասատուր,- այսպես սկսվեց խորհրդավոր զրույցը, ու շարունակվեց,- տեղեկություններ ունենք, որ շոգենավով ձեր քարավանի հետ Սովետական Հայաստան են թափանցել Թուրքիայի լրտեսներ, ծպտյալ դաշնակներնրանց գտնել ու հայտնաբերել է պետք

Ասատուրը շոգենավով չէր եկել: Ուրախացավ: Որոշեց, թե շփոթել են ու բաց կթողնեն իրեն:

 

-Մենք շոգենավով չեկանք, մեզ շոգեկառքով բերին,- պատասխանեց Ասոն:

 

-Կապ չունի ընկեր Ասատուր…,- մի պահ լռեց զինվորականը, հետո բազմանշանակ խորամանկ ժպիտը դեմքին` ուղիղ նայեց Ասոյի աչքերի մեջ, ու

 

-Նրանք էլ են չէ՞ մեկ-մեկ լողանում:

 

Ասատուրի մեջ արթնացած հույսը, թե շփոթել են ուրիշի հետ, մեռավ: Հասկացավ նրանց ուզածը ու որոշեց մի անգամ էլ փրկվելու փորձ անել:

 

-Ես անոնց մարմինները կլվամ միայն, հոգիներու հետ գործ չունիմՄեղք գործած կըլլամ, Աստծո դեմ է Ձեր ուզածը

 

- Այստեղ Աստծո անունը չտաս,- պաղ, մետաղե ձայն սաստեց Ասոյին: Սենյակի խորքում նստած մեկն էր, որի գոյությունը մինչ այդ պահ Ասոն չէր նկատել: Սաստող, մետաղե, անհոգի ձայնի ուղղությամբրջվեց Ասոնուզում էր հիշել, թե որտե՞ղ է տեսել այդ պաղ, անհաղորդ դմեքը, ե՞րբ էլսել անկենդան մետաղե այդ ձայնը

 

Ասոն ներսում կուտակված վիրավորանքը վերջապես դուրս նետեց.

 

-Լենի՞նն է Ձեր ԱստվածըԱնոր ալ դեմ է Ձեր ուզածը:

 

Քիսաչի Ասոն ընկճված ու նվաստացած դուրս եկավ շենքից ու ծանրաքայլ, մի կերպ հասավ հանրային բաղնիք

 

Իրեն հատկացված խցիկի դուռը բաց գտավ: Ձեռքը ներս տարավ գտնելու թիթեղյա բաժակը, չկարԱսոն հասկացավ, որ վերջ

 

Աստծո անուն չտաս,- մետաղե մահաբույր ձայնը նորից արթնացավ նրամթագնած ուղեղում: Նորից ուրվագծվեց սենյակի խորքում նստած խորհրդավոր մարդու դեմքը

 

ՀիշեցՔչախոս ու ժլատ հաճախորդն էր

 

Ինչ թանկ էր նրա տված թեյավճարը

 

Լուսադեմին Քիսաչի Ասոյի / Ասատուր Համամջյանի/ կինը օգնություն էր բղավել

Ուշ  էր արդեն

  

***

Տասնամյակներ են անցել այս տխուր, իրական պատմությունից: Հիշել էի պոլսահայ այդ ազնվացեղ մարդուն` Ասատուր Համամջյանին, ու որոշեցի նրա նախկին աշխատաայրի մոտով անցնել, ուր հիմա Ոսկու շուկան է: Կանգնել էի ոսկյա զարդերով ծանրաբեռնված տաղավարի առաջ ու քարացել: Հիշողությունը ինձ մեխել էր գետնին: Տաղավարի տիրոջ ձայնը պոկեց ինձ տեղից.

 

-Ո՞ւմ ես փնտրում հորողբեր ջան:

 

-Ասոյին,- ինքանբերաբար պատասխանեցի ես:

 

-Ը՞ր Ասոյին, մատանու քար գցո՞ղ

 

-Տո, իմ փնտրած Ասոյին դու չես ճանաչի

 

-Ը՞նց չեմ ճանաչի, էս բազարում մարդ կա՞, որ չճանաչեմ

 

-Չես ճանաչի էլի,-փորձեցի մտերմիկ տոնով մեղմել նրա ավելորդ ինքնավստահությունն ու արթնացող անիմաստ մեծամտությունը:

 

-Կարճ-կարճ, լիքը-լիքը,- սկսեց նկարագրել ոսկու առևտրականը:

 

Նրա նկարագրածը Ասատուր Համամջյանի ետևից եկած մսագունդ կատարածուին էր ավելի շատ հիշեցնում, քան իմ փնտրած Ասոյին:

-Չէ, ընդհակառակը, էդ քո Ասոն իմ Ասոյի գոտկատեղից հազիվ լիներ: Իմ փնտրածը բարձրահասակ, ազնվաշուք, բարի, քուրմի պես մարդ էր

 

Քուրմ բառը նրա լսողությունը սղոցեց, ականջին խորթ էր.

 

-Ինչի՞ պես,- հեգնախառը զարմանք,- քուքուքուրքուրմի՞էդ ի՞նչ ա:

 

-Հեչ, բառ էր, լեզվիցս թռավ:

 

-Խոմ քֆուր չէ՞ր, հորողբեր,- տգիտությունը ծածկելու համար փորձեց սրամտել, հետո անբեկանելի տոնով ասաց.

 

-Էս շուկայում ըտենց մարդ չկա:

 

-Բա ասում էիր գիտե՞ս,-տեսա՞ր, որ չճանաչեցիր,- հիմա ես էի արդեն ուզում շարունակել սկիզբ առած այդ անսովոր զրույցը:

 

-Քո իմացած Ասոն ի՞նչ էր անում

 

-Մարդ էր լողացնում, քիսա էր անում

 

-Ձեռ ես առնում հորողբեր,-ու այս անգամ որոշելով վերջնականպես ազատվել ինձանից,շարունակեց,- դու երևի խառնել ես հորողբեր ջան, մի հատ ոսկու բազար Գումի հետևը կա, մի հատ էլ Բանգլադեշում. քո Ասոյին ընտեղեք ման արի, կարողա գտնես

 

-Իմ իմացած Ասոն այ այնտեղ է,-ցույց տվի երկինքը:

 

Նա ինքնաբերաբար հայացքը ձեռքիս ուղղությամբ վեր բարձրացրեց երկինք` Ասոյին տեսնելու: Ոչինչ չգտնելով ու չտեսնելով վերադարձավ երկիր.

 

-Չէ, հորողբեր, դու իսկական գիշեվա երազ եսԱռանց էն էլ էսօր մի գրամ բան չեմ ծախել, թող գնա էլի

 

-Աբո, - ձայն տվին,-ի՞նչ ա էդ հոպարի ուզածը:

 

-Հեչ ախպեր, ոչ առնող ա, ոչ ծախող,- ոսկու հետ գործ ունեցող մարդու ամբարտավանությամբ պատասխանեց սա ու շարունակեց,- Ասոյին ա ման գալի

 

-Ո՞ր Ասոյին, մատանու քար գցող

 

-Չէ, չէ,- սկսեց հռհռալ,- քի, քի, քի, քիսաչի Ասոյին

 

Նրա հռհռոցին ձայն տվողի խրխնջոցը եկավ ու խառնվեց, որը մարդկային ծիծաղ լինելուց այնքան հեռու էր, որքան մեր իմացած Ասոները իրարից

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Յոթ օր կորսված դրախտում
11 Հունվարի 2019, 23:03
 Խավար է առջևում
8 Հունվարի 2019, 23:32
Վարպետ Մեսրոպի կտակը
16 Դեկտեմբերի 2018, 19:38
Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55
Ես կգնամ
4 Դեկտեմբերի 2018, 22:20
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica