close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանի գործարարները

Անտեսված ձայներ

11 Նոյեմբերի 2014, 14:55
 Սահմանի  գործարարները

Նրբերշիկ, լվացքի փոշի,  լուցկի… Ոսկեվանցի Աստղիկ Հարությունյանի  փոքրիկ խանութը հենց փողոցի վրա է` «առաջին գծում»:  Առևտրի այս կետում մեծ աշխուժություն չկա,  հին հաշվիչն էլ  տարեց կնոջը բավարարում է  հատուկենտ այցելուներին սպասարկելու համար: «Առևտուր վաբշե չկա, հացի հախ եմ աշխատում: Ամիսն էլ մոտ տասնվեց հազար իրենց եմ տալիս»,- ասում է տիկին Աստղիկը ` դժգոհելով խղճուկ այս խանութից դեպի հարկային հոսող գումարներից.

 

Հայ-ադրբեջանական սահմանին ամառային թեժացման շրջանում Ոսկեվանն էլ բազմաթիվ  պաշտոնյաների ընդունեց: Սահմանից ընդամենը մեկուկես կիլոմետր հեռու այս գյուղից  բոլորն էլ հեռացան մտահոգ դեմքերով` խոստանալով քննարկել  սահմանի բերանին ապրողներին զանազան արտոնություններով «զինելու» հարցը` հարկերից ազատելուց  մինչև գազի ու էլեկտրաէներգիայի վարձի զեղչեր:  Արդյունքում` խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է մի  փաթեթ, որով  կշահեն միայն սահմանի  գործարարները. նրանք հունվարի 1-ից կազատվեն հարկերից.

 

«Գյուղը  վարսավիր ու կոշիկ նորոգող կունենա»,- ասում է գյուղապետ Ալեքսանյանը եւ ցույց տալիս փակված վարսավիրանոցը : Համագյուղացի վարսավիրը  300-500 դրամով էր գյուղում մազ կտրում, բայց հարկային ճնշմանը չդիմացավ, փակեց գյուղական սրահը, գնաց խոպան: «Հմի ես գիտեմ` նա կգա կբացի, գյուղը վարսավիրանոց կունենա, կոշկակար կունենա..»,- ասում է գյուղապետը:

 

Վարսավիրանոցի բացակայությունը, իհարկե, շատ մեծ անհարմարություն  չի ստեղծում: «Շուկա չկա»,- շեշտում է Ալեքսանյանը և ավելացնում, որ գյուղացիները մեկը մյուսի մազերը հարմարեցնում, կտրում են կամ կոշիկը լավ չեն կարողանում նորոգել, բայց նորոգում  են: 

 

Գյուղում մեծ խանդավառություն չկա արտոնությունների կապակցությամբ:  Ձմեռային բացասական ջերմաստիճանը դրանով չի մեղմվի: Ոսկեվանցի Արամ Սաֆարյանի հիմնական հոգսը վառելիքի բացակայությունն է: Ասում է. «Էնքան փող չկա, գոնե վառելիք առնենք»: Գյուղամեջում կանգնած ոսկեվանցի Սասուն Խաչիկյանն էլ դժգոհեց թե` «էսա  քսանհինգ տարի ա` պատերազմ ա, հմի նոր ուզըմ են մի բան անե՞ն»:

 

Ոսկեվանի  չափանիշներով ամենախոշոր գործարարը  Արտակ Գալստյանն է` հագուստի խանութ ունի, նաեւ մեծ  շինարարություն է սկսել գյուղի կենտրոնում : Նա   գոհ է, որ հարկերից ազատվելու է , բայցև չի կարող չհարցնել. «Քսան տարի ա որտեղ էիք»: Արտակ Գալստյանի ուզածը մեծ բան չէ, մի թեթև ուշադրություն, ասում է. «Սահմանի վրա ապրող, աշխատող մարդիկ ենք, կրակում են, դժվար ա … Ես էլ կարող եմ գնալ Երևան,  չէ՞, բայց չեմ գնում, չէ՞: Մի քիչ որ ուշադրություն դարձնեն, հերիք ա: Շատ բան պետք չի»: 

 

Արտակ Գալստյանի  առևտրի նոր սրահի շինարարությունը ծավալվում է տիկին Աստղիկի անհրապույր խանութին ցավալիորեն մոտ: Կինը  խոր թախիծով է հետևում  երիտասարդ գործարարի  ձեռնարկած շինարարությանը, վստահ է` մրցակցությանը չի դիմանա, կփակվի:  Տխուր այդ հեռանկարը փորձում է ցրել  հենց Արտակը, ասում է.  «Մազերը ներկի, սիրունանա, իրան աշխատող եմ վերցնելու»:

 

Ոսկեվանն էլ սահմանամերձ մյուս գյուղերի պես երկրի մուտքն է:   Առաջին գծի բնակիչներն իրենց իսկ ներկայությամբ սահմանը, երկրի մուտքը ավելի ապահով ու անվտանգ են դարձնում:  Կրակահերթերի ժամանակավոր ընդմիջումներին  Ռուսաստան տեղափոխված ոսկեվանցիները նույնիսկ փորձում են հարազատ գյուղ վերադառնալ: Առայժմ չի ստացվում: Խաղաղությունն էլ,  բարեկեցությունն էլ, պետության հոգատարությունն էլ  ուշանում են...

 

Ա.Խ. & Հ.Հ.

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica