close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարի եղեք` Դաշնակցությունից հեռու խաղալ

Հարթակ

21 Հոկտեմբերի 2014, 13:53
 Բարի եղեք` Դաշնակցությունից հեռու խաղալ

Սպասելի էր, որ սահմանադրական բարեփոխումների հարցում Դաշնակցության դիրքորոշումը, վաղ թե ուշ, հավասարակշռությունից հանելու է եռյակին:

 

Ամեն ինչ սկսվեց թեթև ճռվողյունով, որն այս օրերին արդեն վերածվել է աղմուկի: Վաղը, մյուս օրը սկսելու են իրենց ձախողումները բացատրել Դաշնակցության դիրքորոշմամբ և, Աստված մեղք չհամարի, «դավաճանությամբ»: Դրա համար էլ այսօրվանից պետք է ասել նրանց` Դաշնակցությունից հեռու խաղացեք:

 

Մինչ եռյակից հնչող առանձին արտահայտությունների անդրադառնալը, հարկ ենք համարում նշել, որ եռյակ ձևակերպումը խիստ հարաբերական ենք գործածում, քանզի «Ժառանգությունը», ի պատիվ իրեն, դուդուկչիների այդ համերգին չի մասնակցում, ինչը շատ ավելի ցցուն է դարձնում այն, ինչ դուրս են տալիս ՀԱԿ-ԲՀԿ-ական լրատվամիջոցները: Եռյակի` հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը երկու խոսքով ասաց, որ ինքը հարգանքով է վերաբերվում Դաշնակցության որոշմանը` մասնակցել սահմանադրական բարեփոխումների քննարկմանը:

 

Թվում էր` թեման սրանով փակվեց: Բայց, ինչպես երևում է, եռյակի գաղափարական վերնախավի և եռյակին սպասարկող լրատվամիջոցների դե ֆակտո ղեկավարների միջև լուրջ խզում կա, և ուղեղի ձախ կիսագունդը տեղյակ չէ, թե ինչ է մտածում աջը: Վստահաբար, դա արդեն Դաշնակցության մեղքով չէ:

 

7or.am-ը գրում է.«Առայժմ միայն ՀՅԴ-ի վերնախավից են լսվում հիացական գնահատականներ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ»: Միտումն ակնհայտ է` ցանկանում են այդ կերպ միամիտ խալխին հասկացնել, թե ՀՅԴ վերնախավն ու շարքերը այլ մոտեցում ունեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Միտումից զատ, երևում է նաև Դաշնակցության մասին տարրական պատկերացումներ չունենալը:

 

ՀՅԴ շարքերի համար շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է եռյակը դեմ սահմանադրական բարեփոխումներին, եթե հայտարարում է համակարգային փոփոխություններ անելու` իր ցանկության մասին: Ասում են` հորս արև, մենք որ գանք իշխանության, համակարգը կփոխենք: Տո լավ է… Նույն 7or.am-ը գրում է.«Սարգսյանը շատ լավ հասկանում է`ՀՅԴ վերնախավի հետ հեռուն չես գնա»: Էլի` վերնախավ: Սա արդեն հիվանդության ախտանշան է: Բայց այստեղ հատկանշական մեկ այլ բան կա: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը շատ ավելի հեռուն կարող է գնալ սահմանադրական բարեփոխումների հանդեպ իր դիրքորոշումը պաշտպանող ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հետ:

 

Իրականում ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ եռյակն է, որ դեմ է կառավարման խորհրդարանական կարգին և ոչ թե ՀՅԴ-ն կամ ՀՅԴ վերնախավը, ինչպես իրենք են ասում: Ու եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կուսակցությունների կոնսոլիդացիա չառաջանա, հենց այդ երեքն են լինելու հիմնական մեղավորները: Սահմանադրական բարեփոխումների տապալումը հավասարազոր է լինելու համակարգային փոփոխություններից հրաժարվելուն և երկիրը հետամնացության, ֆեոդալական հասարակական հարաբերությունների գրկում թաղելուն:

 

Ավելի լավ հաճախորդություն Սերժ Սարգսյանին չէր էլ կարելի երևակայել: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքը, ազատ է ինքնուրույն որոշումներ կայացնել: Պետք է սովորել հարգանքով վերաբերվել դրանց: Օրինակ` մենք հարգանքով ենք վերաբերվում այն քաղաքական ուժին, որը հարթակներից հայտարարում է. «Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»: Մենք նույնիսկ այդ միտքը հնչեցնող կուսակցության խորամանկությանն ենք հարգանքով վերաբերվում: Այն, ինչ բնական է, բնական է, իհարկե, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, բա հո չի մնալու: Մինչև հիմա ո՞վ է մնացել, որ Սերժ Սարգսյանը մնա: Բայց, նման բան հայտարարողի հանդեպ մեր հարգանքով հանդերձ, մենք նաև հասկանում ենք, որ չի կարելի այսքան լղոզված լինել ու մի բան էլ ուրիշին մեղադրել հարթակային այդ մեյմունությանը չմասնակցելու մեջ:

 

Ուստի առանձին կուսակցությունների վերնախավից կտրված ժուռնալիստական շարքերին խորհուրդ կտայինք ավելի շատ մտածել իրենց ու իրենց վերնախավի կտրվածության մասին: Որպեսզի 7or.am-ի մեր կոլեգաները հետագայում էլ անիմաստ ջանք չթափեն ՀՅԴ «վերնախավի» և շարքերի կտրվածության մասին հիմարություններ հնչեցնելու ուղղությամբ, ասենք նրանց, որ բավականին դժվար է Դաշնակցության կառույցը ընկալել, մանավանդ` եթե այն պատկերացնում ես, օրինակ, ԲՀԿ-ի ձևով: Դրանք այնքան տարբեր են իրարից, որ էլ չասելու:

 

Ես ընդամենը մեկ տարբերություն կասեմ, իսկ դուք արեք ձեր հետևությունները: ՀՅԴ-ում «վերնախավ» (մարմիններ) են ընտրում շարքերը, իսկ ԲՀԿ-ում` շարքերն են ընտրվում «վերնախավի» կողմից: Ես չեմ համարձակվի ասել` որն է լավ, որը` վատ, բայց հայտնի բան է` երբ ասում ես կուսակցություն, պետք է հասկանաս` կուսակցություն և ոչ թե անձ:

 

Էդիկ Անդրեասյան

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica